103news.com
World News in Armenian
Январь
2020

«Գնալով ավելի դժվար է դառնում խորհրդարանական ընդդիմությանը չկատոկելը», «Ընդդիմությունն իրավունք ունի ունենալ այլ կարծիք». «Իմ քայլը»-«Բարգավաճ Հայաստան» վեճը շարունակվեց հայտարարությունների ժամին

0

Ազգային ժողովում այսօր թեժ էր, նախ վիճաբանություն էր տեղի ունեցել ԲՀԿ խմբակցության և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի քննարկման ժամանակ, սակայն վեճը դրանով չավարտվեց:

Վիճաբանությունը տեղափոխվեց ԱԺ հայտարարությունների ժամ, սակայն այս անգամ քաշքշոցի չհասավ: Նախ իշխանական խմբակցության պատգամավորը քննադատեց ԲՀԿ-ին, մասնավորապես այն հայտարարության համար, որն արեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ գողականի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն իր հայտարարությունը վերնագրել էր հետևյալ կերպ՝ «Խորհրդարանական ընդդիմությունը վտանգավոր է առողջ ընդդիմության կայացման համար»: Պատգամավորն ընդգծեց, որ այսօր երկու կարևոր՝ քրեական ենթամշակույթի մասին օրենքի և բանկային գաղտնիքի մասին օրենքի քննարկումները վերածվեցին չգիտես, թե ինչի: «Մենք դեռ ոմանց պետք է բացատրենք, որ երբ ասում ենք ԱԺ բարձրագույն ամբիոն, ամբիոնի աշխարհագրական դիրքը նկատի չունենք: Ցավով եմ նշում, քաղաքական մեծամասնությունն անելիք ունի նաև ընդդիմության կայացման հարցում: Ես խիզախություն կդրսևորեմ և կհայտարարեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը քրեական տարրերին ուղղակի և անուղղակի, գիտակցված և ակամա աջակցում է իր գործողություններով»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այսօր էլ քրեական ենթամշակույթը ներկայացված է խորհրդարանում, բայց ոչ «Իմ քայլ»-ում. «Խորհրդարանական ընդդիմությունն ամեն օր փորձում է իրեն գցել մեր քաղաքական կատոկի տակ: Գնալով ավելի դժվար է դառնում նրանց չկատոկելը, բայց մենք չենք հանձնվելու, չենք տրվելու նրանց կատոկելու գայթակղությանը»,- ասաց նա:  

Թեմայի շուրջ ելույթով հանդես եկան նաև իշխող ուժի այլ պատգամավորներ, դրանցից ուշագրավ էր նաև Արփինե Դավոյանի հայտարարությունը: Նա նշեց, որ երկու նախագծերը ԲՀԿ կողմից ընդունվել են սվիններով, այստեղ այդ քննարկումները վերածվել են քաղաքակրթական և արժեհամակարգային բախման:

«Այսօր հերթական անգամ բախման հերթական դերակատարը դարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որին միացան ԲՀԿ մյուս ինտելեկտուալ պատգամավորները և ի ցույց դրեցին քրեական ենթամշակույթին հարիր իրենց գիտելիքները ողջ խտությամբ: Դահլիճում նույնիսկ հնչեցին հայհոյանքներ: Այս ամենից հետո Գևորգ Պետրոսյանը հաղթական կեցվածքով լրագրողներին ասել է, որ ինքը վատ բան չի արել և ոչ մեկ թող իր վրա չվերցներ այդ ասածները: Սրանից էլ կարող ենք ենթադրություն անել, որ վաղն էլ ձեր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարող է գալ ԱԺ և ասել՝ ես Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ, կամ Արթուր Դալլաքյանին էլ հետը, չգիտեմ»,- հայտարարեց Դավոյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներից հետո չուշացավ ԲՀԿ-ական պատգամավորների արձագանքը:

Նախ Նաիրա Զոհրաբյանը իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանին հորդորեց՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փոխարեն չորոշել՝ ինչ խոսի:  «Տիկի՛ն Դավոյան, մի որոշեք պարոն Ծառուկյանի փոխարեն, թե այս կամ այն հարցին ինչպես պետք է պատասխանի Գագիկ Ծառուկյանը։ Խոսում եք քաղաքակիրթ լեքսիկոնից, և այս ամբիոնից ասում եք՝ կատոկեցինք ընդդիմությանը, մեր կատոկի տակ ընկան, եթե սա ձեր քաղաքական բառապաշարն է, եթե սա ձեր քաղաքական բնամթերքն է, շնորհավորում եմ, այդ բնամթերքին դուք լիարժեք տիրապետում եք»,-ասաց Զոհրաբյանը։

Այնուհետև ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր հայտարարությունն արեց այս թեմայի վերաբերյալ: Նա ասաց, որ «կատոկի» վերաբերյալ արտահայտությունը Դավոյանը չի ասել, այլ Տիգրան Ուլիխանյանը: «Բայց հարցը դա չէ, ես ուզում եմ ասել, որ հարցը երևույթն է: Պարո՛ն Ուլիխանյան, Դուք տղամարդ եք և Ձեզ չի սազում, որ սպառնում եք կատոկի տակ թողնել, փոս փորողը ինքն է փոսն ընկնում, եղբայր: Պետք չէ նման բառապաշարով ընդդիմության հետ խոսել»,- ասաց նա:

Բագրատյանն այնուհետև նշեց, որ գործընկերոջ՝ Գևորգ Պետրոսյանի հայտարարությունը կարող էր լիներ դասականի բանաստեղծության օրինակով՝ «Դու հասարակ մի դերանուն, երկու տառ»: «Ինչո՞ւ չեք մտածում, որ դա դասական ստեղծագործության օրինակով էր: Տիկին Դավոյան, Դուք կին եք, ինչո՞ւ այդպես չեք մտածում, այլ դրա տակ տեսնում եք աշխարհացունց արտահայտություններ»,- ասաց նա:

Բագրատյանի այս հայտարարությանն էլ արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը. «Գևորգ Պետրոսյանը ստեղծագործել է «Սևակ» կեղծանվան տակ, տեսա՞ք՝ ինչ իմացանք»:

Այս հարցին անդրադարձավ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը: Նա զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ Պետրոսյանի հայտարարությունն ամբողջությամբ չի հասկացվել: «Զարմանում եմ ուղղակի, որ այս կողմը չի լսել շատ հետաքրքիր մի նախադասություն՝ պայքարում ենք կրիմինալ ենթամշակույթի դեմ և կոչ անում պայքարել այլ արատավոր երևույթների դեմ. չեք լսել, չէ՞: Սենց մի հատ կայք կա, «յութուբ» է անունը, մտեք, մի հատ նայեք էլի: Ես շատ լավ հասկանում եմ, որ խաղ է գնում ու փորձում եք այդ թեման «քցեք մեր ջեբը»»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ ոչ ոք կրիմինալը չի պաշտպանել, չի պաշտպանում ու չի էլ պաշտպանելու, միակ խնդիրն այն է, որ այս օրինագիծը չի լուծելու այդ հարցերը: «Դա մեր կարծիքն է: Պարոն Ուլիխանյան, գաղտնիք բացեմ, ընդդիմությունն իրավունք ունի ունենալ այլ կարծիք, պա՞րզ է, և դա առողջ ընդդիմության նշան է, պա՞րզ է»,- ասաց նա:





Губернаторы России
Москва

Собянин: 14 паркам Москвы исполняется более 50 лет в 2024 году





Москва

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин поздравил Валентину Матвиенко с переизбранием



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Сергей Брановицкий

Дистрибьюция Музыки. Дистрибьюция Музыки в России.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья

На матче "ЦСКА-Динамо" родилась новая семья


ATP

Александр Зверев снялся с турнира ATP-500 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Петербург

Центр восточной медицины в Петербурге



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России