103news.com
World News in Armenian
Январь
2020

Գազի թանկացումը բերելու է ծախսերի ավելացման, աղքատության խորացման, դժգոհությունների մեծացման. Ատոմ Մարգարյան

0

Գազի թանկացման ազդեցությունը, իհարկե, շատ վատ է լինելու, դա բերելու է ծախսերի ավելացմանը, գազ սպառող ընկերությունների մրցունակության անկմանը, արտադրողականության անկմանը, բերելու է նաև բնակչության զգալի հատվածի աղքատության խորացմանը, դժգոհությունների մեծացմանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով գազի սակագնի հնարավոր բարձրացմանը:

Անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարությանն առ այն, որ 2019 թ. ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիա»-ի վրա, ներդրումները կրճատվել են, կկրճատվի շուրջ 600 աշխատակից, Մարգարյանն ասաց, որ «Գազպրոմ Արմենիա»-ի անձնակազմը ուռճացված է և եթե նրանք այդպիսի հայտարարություն են անում, ապա պետք է բերեն նաև համեմատություններ, թե ինչպիսին է աշխատակազմը Վրաստանում, Մոլդովայում, Բելառուսում, նույն Ռուսաստանում:

Բացի այդ նա հավելեց, որ գազը սահմանի վրա թանկացնելն այլմոլորակային ընկերության կողմից չի արվել: «Դա իր մայր ընկերությունն է. և՛ «Գազպրոմը», և՛ «Գազպրոմ Արմենիա»-ն նույն շղթայի երկու օղակներ են, հետևաբար, դեռ հարց է այդ բարձրացումը սահմանի վրա որքանով է հիմնավորված, ես կարծում եմ, որ դա ուղղակի անհիմն քաղաքականություն է»,- ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ եթե զուտ տնտեագիտական գնահատական տրվի, ապա ոչ մի երաշխիք չկա, որ գազի սակագինը բարձրացնելուց հետո «Գազպրոմ Արմենիա»-ն իր ակնկալվող շահութաբերությունը կունենա: «Այնպես որ հարկավոր է այս բոլոր գործոնները հաշվի առնել, սոցիալական բոլոր խնդիրները ընկերությունը պետք է լուծի իր ծախսերը օպտիմալացնելով, այլ ոչ թե տնտեսությունը փլուզելու հաշվին: Պետք է հաշվի առնել մեկ այլ բան էլ՝ ԵԱՏՄ պայմանագրահենքին այլևս հայ-ռուսական գազային պայմանագիրը հակասում է և ժամանակն է այդ պայմանագիրը վերանայել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ընկերության հայտարարությանը, թե ներդրումները կրճատվել են, Մարգարյանն ընդգծեց, որ սակագինը բավարար է և բավարար է եղել, որպեսզի ամորտիզացիոն հատկացումների հաշվին այդ ներդրումները կատարվեին և արդիականացվեր գազաբաշխիչ ցանցը: «Հակընդդեմ հարց այդ ընկերությանը՝ ինչո՞ւ չեն արել. որովհետև վճարել են առասպելական բարձր աշխատավարձեր, այլ ծախսեր են արել, ուղղակի պետք է բացել ու նայել այդ ընկերությունն ինչ ծախսեր է արել»,- նշեց նա:

Ատոմ Մարգարյանը համոզված է՝ կառավարությունը պետք է լրջագույն աուդիտ անցկացնի այդ ընկերությունում, պետք է նայել այդ ծախսերն իսկապես նպատակային են արվել, շահութաբերությունն ու կորուստները որքան են եղել, հարցեր կան, այդ բոլոր հարցերին պետք է բաց ու թափանցիկ պատասխաններ տրվեն:

«Ի վերջո «գունավոր հեղափոխությունից» մեկուկես տարի անցել է, բայց այս հարցերը շարունակում են մնալ օդից կախված: Հիմա ինչ վերաբերում է ազդեցություններին, գազի սակագնի թանկանալով, իհարկե, շատ վատ է լինելու, դա բերելու է ծախսերի ավելացմանը, գազ սպառող ընկերությունների մրցունակության, արտադրողականության անկմանը, բերելու է  նաև բնակչության զգալի հատվածի աղքատության խորացմանը, դժգոհությունների մեծացմանը»,- ասաց նա:

Տնտեսագետի կարծիքով՝ նման որոշումների գնալուց առաջ, հարկավոր է անկեղծ ու շիտակ բացել ծախսերի ողջ փաթեթը, դրանով պետք է զբաղվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, և ոչ թե կատարի այդ ընկերության փաստաբանի ֆունկցիան:

Նա նշեց, որ սակագնի ավելացմամբ պետական բյուջեի ծախսային մասն էլ պետք է ավելանա. «Բայց մենք գիտենք, որ բյուջեի ծախսերի մեջ գազի թանկացման կոմպոնենտ դրված չէր, հետևաբար, 2020-ին գազը չի կարող թանկանալ, որովհետև այս մասին ոչ խոսակցություն է եղել, ոչ էլ բյուջետային կանխատեսումների, թվերի հիմքում այսպիսի վերանայումներ են եղել. չկար նման բան: Այդ ինչո՞ւ հանկարծ օրը ցերեկով որոշեցին, որ չէ, սպառողների համար գազը պետք է թանկանա»,- ընդգծեց նա:





Губернаторы России
Москва

Сергей Собянин: Разработки резидентов кластера «Ломоносов» превосходят аналоги





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Социальный фонд выплатит остатки материнского капитала менее 10 тысяч рублей


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин сообщил об открытии второго в Москве рыбного рынка



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Елена Волкова

Тайны королевской семьи: что скрывает нумерологический прогноз для Чарльза III?




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Легенда мирового хоккея Игорь Ларионов - амбассадор бренда "Лошадиная сила"

Международный молодёжный форум БРИКС+ по спортивной дипломатии состоялся в Ульяновске

Кадеты Пермского президентского кадетского училища стали участниками первого этапа Всероссийской олимпиады школьников


WTA

Касаткина поднялась на 11 место в обновленном рейтинге WTA



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Обзор известных приложений, созданных на iOS



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России