103news.com
World News in Armenian
Январь
2020

Հայաստանում քաղաքական կոռուպցիան չի վերացել, սակայն դրա դեմ պայքարի արդյունավետությունը չի կարելի չափել նախկինների դեմ հարուցված քրգործերի քանակով. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

0

Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում որակական առաջընթացի մասին խոսելը դեռևս վաղ է, թեև որոշակի քանակական առաջընթաց կա: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Մենք դեռևս ունենք կոռուպցիայի հիմնախնդիրը: Դրա դեմ պայքարում որոշակի առաջընթացը պայմանավորված է քաղաքական կամքի արտահայտմամբ: Բայց հնարավոր չէ միանշանակ պնդում անել Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության կամ բացակայության մասին: Հիմքեր չունեմ պնդելու, որ այսօր Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, բայց ոչ էլ կարող եմ պնդել, որ այն արդեն վերացել է»,- ասել է Հոկտանյանը:

Ըստ փորձագետի՝ պետք է հասկանալ՝ ձերբակալվող որոշ պաշտոնյաներ, օրինակ՝ փոխնախարարներ, եղել են կոռուպցիոն շղթայի մա՞ս, թե՞ գործել են անհատապես:

Հոկտանյանի կարծիքով՝ երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշումը կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի հետ, ավելին՝ երկիրը կարող է լինել ավտորիտար ասիական երկիր, բայց կոռուպցիայից ավելի մաքուր, քան, օրինակ, Եվրամիության արևելաեվրոպական երկրները. «Աշխարհաքաղաքական կողմնորոշումը կարող է ընդամենը նախադրյալներ ստեղծել: Բայց դրանց կյանքի կոչումը շատ բանով կախված է այդ երկրի իշխանությունների քաղաքական կամքից»:

Հոկտանյանի պնդմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է ինստիտուտների կայացվածությունից. «Կոռուպցիան, մանավանդ համակարգային կոռուպցիան, առկա է, եթե ինստիտուտները կայացած չեն: Առաջանում է երկու զուգահեռ իրականություն՝ ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտներ: Միայն ինստիտուտներ ստեղծելով էլ, իհարկե, հնարավոր չէ կոռուպցիայի դեմ պայքարել, չի կարելի թերագնահատել նաև երկրի վերնախավի անձնային որակների դերը»:

Վարուժան Հոկտանյանի բնորոշմամբ՝ այսօր Հայաստանում քաղաքական կոռուպցիան չի վերացել, այն շարունակվում է: «Քաղաքական կոռուպցիայի դրսևորման լրջագույն փորձությունը կլինեն հաջորդ ընտրությունները: Պետք է հասկանալ՝ քաղաքական կոռուպցիայի ծավալների միտումն ինչպիսի՞ն է, դա տարածվո՞ւմ է, թե՞ սահմանափակվում»,- ասել է փորձագետը:

Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը չի կարելի չափել բացառապես նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի քանակով. «Միայն պատժիչ քայլերը խնդրի լուծում չեն: Ոչ միայն նախկին, այլև ներկա իշխանավորների անպատժելիությունը պետք է վերանա, չպետք է լինի անպատժելի կոռուպցիոներ»,- ամփոփել է հակակոռուպցիոն ոլորտի փորձագետը:

Դավիթ Սարգսյան





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

В Москве состоялась конференция, приуроченная ко Дню независимости Армении


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: К учебному году в МЭШ обновили популярные сервисы и запустили новые



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

«Опухший утопленник»: Джиган пожаловался, что супруга снимает его с неудачных ракурсов




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Дуэль испанских тренеров». Сегодня ФК «Оренбург» в гостях сыграет с ФК «Химки» (Московская область)

«Амур» — «Динамо» Москва. Видеотрансляция: смотреть КХЛ онлайн

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе


WTA

Вероника Кудерметова победила Викторию Томову и пробилась в полуфинал WTA-500 в Сеуле



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Как и где заказать вкусные бургеры на дом?



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России