Թուրքական դասագրքում գլխաբաց կանայք միշտ «վատն» են, գլխաշորովները՝ «լավը»
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը ուսուցիչներին ուղեցույց–գրքեր է բաժանել, որոնցում տեղ գտած նկարազարդումները որոշակի կանխակալ վերաբերմունք են ձևավորում գլխաբաց և գլխաշորով կանանց նկատմամբ։ Բնական աղետների, ահաբեկչության, սեռական բռնության, շահագործման և այլ խնդիրների կանխարգելման և սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակներում նախապատրաստված գիրքը, փաստորեն, կոնկրետ քարոզչական նպատակներ է հետապնդում։