Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2020

Հայ-ռուսական հարաբերություններում կան հարցեր, որոնց մասին պետք է խոսել, քննարկել. Ալեքսեյ Սանդիկով (տեսանյութ)

0

Պետդումայի մեր պաշտոնյաներից քանիցս լսել ենք իրենց դիրքորոշումն առ այն, որ, այնուամենայնիվ, «Գազպրոմ»-ը, ի հեճուկս հասարակության ներսում տիրող կարծրատիպերի, մասնավոր ընկերություն է և Հայաստանին մատակարարվող գազի գինը տնտեսական առումով շատ ավելի շահավետ է, քան շատ ու շատ այլ երկրների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովում Հայաստանի ռուսական համայնքը ներկայացնող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը:

«Ռուսաստանի ներսում տեղի ունեցող փոփոխությունները, մասնավորապես՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականն ու նոր ժամանակավոր կառավարության նշանակումը, առաջին հայացքից անսպասելի թվացին և «ինտրիգների» նախադրյալներ ստեղծեցին, բայց հետո համոզվեցինք, որ որևիցե ռադիկալ փոփոխություններ տեղի չունեցան: Կառավարությունը ղեկավարում է բարձր պրոֆեսիոնալ, տեխնոկրատ և ոչ ստանդարտ լուծումների սիրահար Միշուստինը: Կարծում եմ, որ եթե այդ ամենին նայենք հայ-ռուսական հարաբերությունների պրիզմայից, ապա Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հիմնասյունները հանդիսացող երկու առանցքային՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում փոփոխություններ չեղան, ինչը, կարծում եմ, ենթադրում է հարաբերությունների նույն տեմպի, դինամիկայի պահպանում»,- ասաց Սանդիկովը:

Դիտարկմանը, թե նախկինում Ռուսաստանին բազմիցս քննադատած՝ այժմ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ավելի ամուր և արդյունավետ դարձնելու մասին, և հարցին, թե ի՞նչ արդյունք ենք գրանցել հիմա, Ալեքսեյ Սանդիկովը պատասխանեց.

«Արդյունավետության չափելիության չափանիշներից և գործոններից մեկը կարող էր լինել կնճռոտ հարցերը պարզ, շիտակ, իրար աչքերի մեջ նայելով քննարկելը: Գիտեք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև մշտապես բանակցության թեմաներից է Ռուսաստանում աշխատող հայերի վարորդական իրավունքների հարցը: Քանիցս ինքս էլ առիթ եմ ունեցել տարբեր ձևաչափերով ներգրավված լինել այդ հարցերի քննարկմանը: Այդ հարցերը բարձրացվել են, դրանց մաքսիմալ լուծում է տրվում»,-ասաց նա:

Սանդիկովը չի կարծում, որ Ռուսաստանը Հայաստանի նոր իշխանությունների համար բարդ գործընկեր է. «Բացի պետական, աշխատանքային հարաբերություններից, մեզ միավորում են նաև եղբայրական, դարավոր պատմական հարաբերությունները, որոնք հաճելի և պարարտ հող են ստեղծում այժմյան հարաբերությունների համար: Բայց, ինչպես ասացի, կան հարցեր, որոնց մասին պետք է խոսել, քննարկել, բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերությունները վատն են»,- նշեց Սանդիկովը և հավելեց՝ մեր ռուս գործընկերները նկատում են իշխանության եկած նոր թիմի պատրաստակամությունը ցանկացած հարցի արագ լուծումն ապահովելու, ցանկացած հարցի շուրջ անկեղծ, շիտակ բանակցություններ իրականացնելու ուղղությամբ:

Խոսելով մեկ այլ «կնճռոտ հարցի»՝ ռուսական գազի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ այդ հարցը մշտապես կլինի երկու երկրների ուշադրության կենտրոնում: Նա նշեց, որ չի կարծում, որ Ռուսաստանը խնդիրն օգտագործում է որպես լծակ Հայաստանին ճնշելու համար:

«Պետական դումայի մեր պաշտոնյաներից քանի անգամ լսել ենք իրենց դիրքորոշումն առ այն, որ, այնուամենայնիվ, «Գազպրոմ»-ը, ի հեճուկս հասարակության ներսում տիրող կարծրատիպերի, մասնավոր ընկերություն է և Հայաստանին մատակարարվող գազի գինը տնտեսական առումով շատ ավելի շահավետ է, քան շատ ու շատ այլ երկրների համար»,- ասաց նա:

Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք Ռուսաստանի հետ «քաղաքական փայլուն հարաբերությունները», ինչպես բնորոշում են ՀՀ իշխանությունները, չե՞ն կարող գազի սակագնի բարձրացման հարցը վերջնականապես լուծել՝ ի նպաստ Հայաստանի, հայ ժողովրդի, Սանդիկովը նշեց, որ քաղաքական դեմքերը չեն կարող իրենց լծակներն օգտագործել և ազդել մասնավոր ընկերության՝ գազի սակագնի բարձրացման որոշման վրա:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Губернаторы России
Москва

Собянин: Доля новейших вагонов в метро Москвы с 2010 года увеличилась в шесть раз





Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Григорий Лепс

StarHit: Лепс приехал на премию МУЗ-ТВ с невестой, 18-летней студенткой МГИМО




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


ATP

«Ну и где здесь «группа смерти?» ATP показала, каким был бы Евро-2024 с теннисистами



Новости Крыма на Sevpoisk.ru


Стинг

ФОТО ⟩ Стинг дал еще один концерт в Эстонии! Среди зрителей был и президент Алар Карис



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России