Добавить новость
103news.com
World News in Armenian
Январь
2020

Սահմանադրական կարգի պահպանման մասին միջազգային հեղինակավոր կառույցից ՀՀ-ի իշխանությանն արված հորդորները կոշտ, սթափեցնող ու մտահոգիչ են. Վ. Մարտիրոսյանը՝ Դեմոկրատների միջազգային միության բանաձևի մասին

0

Կառավարման ոչ պրոֆեսիոնալիզմով, երևույթների թերընկալմամբ, հատկապես՝ պետական կառավարման լրջությունը, կարևորությունը, ինչպես նաև՝ պատասխանատվությունը ընկալելու առումով այսօրվա իշխանությունն ունի խնդիր, իսկ ավտորիտար կառավարումը մեծ պրոֆեսիոնալիզմ և ուղղահայաց կառավարում է պահանջում ամբողջ պետական համակարգում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը` անդրադառնալով Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեի՝ Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ բանաձևին:

Նշենք, որ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը անդրադարձ է կատարել Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող ճնշումներին՝ նախազգուշացնելով Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին:

Մարտիրոսյանի խոսքով՝ վերջին շուրջ մեկուկես տարում բոլոր իրադարձություններին, որոնք կատարվում են Հայաստանում, շատ ուշադիր հետևում են նաև արտերկրում, և վերջիններս անդրադառնում են իշխանության կողմից հարուցվող բոլոր այն խնդիրներին, որոնք այդ ամբողջ ընթացքում բարձրաձայնվել են Հայաստանում գործող արտախորհրդարանական ուժերի կողմից:

«Միջազգային բավականին հեղինակավոր կառույցի կողմից հնչում են հատկապես ավտորիտար ճանապարհ անցնելու մասին մտահոգություններ, դա որակում է, որը կարելի է համարել ոչ միայն քաղաքական, այլև որոշակի առումով քաղաքագիտական և մասնագիտական, որովհետև իշխանության թևերի տարանջատման, իշխանության մի թևի՝ մյուսի նկատմամբ գերակայություն սահմանելու տենդենցները նույնպես ունեն ավտորիտար բնույթի ենթատեքստ»,-նշեց Մարտիրոսյանը՝ նշելով, որ այդ կառույցից ՀՀ-ի իշխանությանն արված հորդորները կոշտ, սթափեցնող ու մտահոգիչ են:

Անդրադառնալով Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ ճնշումներին և հարուցված քրեական գործի կապակցությամբ հայտնած մտահոգություններին և սահմանադրական կարգի և օրենքի գերակայության երաշխավորման կարևորությանը՝ Մարտիրոսյանն ասաց, թե ՍԴ-ի շուրջ ընթացող՝ «իրավական» ներկայացվող, բայց ամբողջությամբ քաղաքական թնջուկն արդեն շատ երկար կենսագրություն ունի:

«Մենք կարող ենք խոսել շուրջ մեկ տարվա մասին, որի ընթացքում սահմանադրական կարգի պահպանման մասին հորդորները եղել են ոչ միայն ներսից, այլև՝ դրսից: Պետք է հասկանալ, թե այս թնջուկն ու իշխանության կոշտ դիրքորոշումն այս առումով ինչքան կձգվեն: Ես չեմ կարծում, որ երկար կյանք կունենան: Իշխանությունը փորձում է այլ մեթոդաբանություն կիրառել՝ ճնշման, ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքի միջոցով»,-ասաց Մարիտիրոսյանը:

Անդրադառնալով Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության կողմից Հայաստանի սահմանադրական կարգի շրջանակներում լայն և համապարփակ քաղաքական երկխոսության և ներառական քաղաքական միջավայրի կարևորության ընդգծմանը՝ Մարտիրոսյանը նշեց, թե այս իշխանությունը քաղաքական երկխոսության կարիք չունի, քանի որ իշխանությունն իր «սևսպիտակիզմի» ու բաժանման մեջ է գտնում իր լեգիտիմությունը: «Իշխանությունը չունի այնպիսի օրակարգ, որով համերաշխությունը, հասարակական խնդիրների քննարկումը կմիավորի երկու բևեռներում գտնվող այսօրվա հասարակությանը: Չմոռանանք, որ իշխանությունը ձևավորվել է հենց բևեռացման ֆորմուլայի օգտագործմամբ, երբ կային թշնամիներ, «սևեր», «սպիտակներ», և ամեն ինչ շատ պարզ էր»,-ասաց Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով, սակայն, անգամ ավտորիտարիզմի հասնելու համար այս իշխանությունը երկար ճանապարհ ունի անցնելու, քանի որ կառավարման համակարգում քաոտիկ վիճակ է տիրում, իսկ ավտորիտար կառավարումը ենթադրում է կենտրոնաձիգ, համակարգված կառավարում:

«Կառավարման ոչ պրոֆեսիոնալիզմով, երևույթների թերընկալմամբ, հատկապես՝ պետական կառավարման լրջությունը, կարևորությունը, ինչպես նաև՝ պատասխանատվությունը ընկալելու առումով այսօրվա իշխանությունն ունի խնդիր, իսկ ավտորիտար կառավարումը մեծ պրոֆեսիոնալիզմ և ուղղահայաց կառավարում է պահանջում ամբողջ պետական համակարգում: Մենք այսօր տեսնում ենք, որ պետական համակարգը ոչ միայն թերանում է իր կառավարման մեջ, այլև չի էլ կառավարում. ինքնահոս թողած վիճակը բավականին ակնառու է»,-պարզաբանեց նա:





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Моргенштерн

Моргенштерн* жестко ответил хейтерам и защитникам Дилары




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


WTA

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России