Պաշտոնական․ Արարատ-Արմենիան նորեկ ունի
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարել է նոր ֆուտբոլիստի ձեռքբերման մասին։
Ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ «Արարատ-Արմենիային» է միացել 27-ամյա նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանյոն։
Յուսուֆը հանդես է եկել սլովակական «Ժիլինա», ավստրիական «Ռայնդորֆ Ալտախ», «Ռեդ Բուլ Զալցբուրգ» և մի շարք այլ ակումբներում: «Ժիլինայի» կազմում Յուսուֆը դարձել է Սլովակիայի չեմպիոն: