ԱՄՆ-ն մտադիր է ոչնչացնել նաև իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի իրավահաջորդին. Իրանը դա ահաբեկչություն է որակել
Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի իրավահաջորդին սպանելու վերաբերյալ ԱՄՆ մտադրությունն Իրանն ահաբեկչություն է համարում: Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Աբաս Մուսավին, գրում է Reuters-ը:
Դրանից առաջ Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիր Բրայան Հուքն ասել էր, որ Վաշինգտոնը կոչնչացնի Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Իսմայիլ Քաանիին, եթե նա ամերիկացիների սպանի:
Աբաս Մուսավիի կարծիքով՝ այն, ինչ ԻՀՊԿ-ի նոր առաջնորդի մասին ասել է Հուքը, ահաբեկչության հաստատում է:
«Հուքի հայտարարությունը ԱՄՆ պետական նպատակաուղղված ահաբեկության մասին է»,- ընգծել է Մուսավին: