Հյուսիսային Կորեան իրավաբանորեն չի կարելի ճանաչել որպես միջուկային տերություն. ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն
ԿԺԴՀ-ն իրավաբանորեն չի կարող ճանաչվել որպես միջուկային տերություն: Դա մեծ հարված կհասցնի Միջուկային զենքը չտարածելու մասին համաձայնագրին: Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ)-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, գրում է РИА Новости-ն:
«Սա իրավաբանական հարց է, որը կապ ունի Միջուկային զենքը չտարածելու մասին համաձայնագրի հետ: Ինչպես գիտեք՝ Համաձայնագիրը որպես միջուկային զենքի օրինական տերեր ճանաչում է միայն որոշակի թվով երկրների: Առանց Համաձայնագիրը փոփոխելու երկրները չեն կարող ճանաչվել այդպիսին: Իրավական տեսանկյունից՝ կասկածներ չկան, որ Հյուսիսային Կորեան չի կարող ճանաչվել որպես միջուկային տերություն»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինտոնում՝ Քարնեգիի կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը:
Գրոսսին ընդգծել է, որ դա միջազգային նորմերը կթուլացնի: «Նմանատիպ ցանկացած խախտում աներևակայելի վատ կլինի: Իրենք դուրս են եկել Համաձայնագրից միջուկային զենք ստեղծելու համար: Սա միանգամայն պարզ է»,- ընդգծել է ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարը: