Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2020

Փաշինյանն անցավ «կարմիր գիծը». Էքսցենտրիկ առաջնորդի ջղաձգումները կարող են պետականության գին արժենալ

0

Նիկոլ Փաշինյանին այս ընթացքում ոչ մի կերպ չի հաջողվում լուծել Սահմանադրական դատարանի ու նրա նախագահի հարցը։ Նա անգամ ԱԺ պատգամավորներին ուղարկեց շրջափակելու ՍԴ շենքը, բայց այդ ակցիան էլ ձախողվեց։ Փորձեց կաշառել ՍԴ դատավորներին՝ հրաժարականի դեպքում բարձր թոշակ նշանակելով, դա էլ չաշխատեց։ Հիմա իշխանությունները որոշել են իրենց պատգամավորներին իրենց գործառույթի շրջանակներում օգտագործել՝ իրենց քվեարկությամբ պրծնել Հրայր Թովմասյանից ու ՍԴ անցանկալի անդամներից։  

Մի կողմ թողնենք հարցի իրավական կողմը, քանի որ իշխանությունն  այնքան օրենք են խախտել ՍԴ-ի թնջուկը հանգուցալուծելու հարցում, որ անիմաստ է անգամ հանգամանորեն անդրադառնալ։ Բացի այդ, այս հակամարտությունն ի սկզբանե եղել է քաղաքական տիրույթում։ Լա՜վ, ինչո՞ւ է իշխող ուժը Հրայր Թովմասյանի ու մյուս «կամակոր» դատավորների հարցը լուծելու համար դիմում հանրաքվե անցկացնելուն։

Այս ամբողջ ընթացքում մշտապես խոսվել է, որ այս Սահմանադրությունը կարվել է Սերժ Սարգսյանի հագով՝ սուպերվարչապետական լիազորություններ նրա համար սահմանելով։ Բայց տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը հաճույքով հագավ Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում-սահմանադրությունը, ու այնքան է դուր եկել դա նրան, որ չի ցանկանում հագից հանել։ Այնքան քննադատեցին վարչապետին դրա համար, որ հիմա էլ Փաշինյանը հակադարձում է, որ՝ չեք ուզո՞ւմ Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունը հագնի, ինքն այն կդարձնի իր հագով կարված։ Այսինքն՝ հինը թողնում է նույնը, փոխում միայն մի դրույթ, որով ավելին է վերցնում, քան անգամ Սերժ Սարգսյանն իրեն թույլ կտար։ Ու ի՞նչն է տարօրինակ․ մի հարց է դրվում  հանրաքվեի, գոնե ձևի համար մի երկու բան էլ փոխեն, որ հեղափոխական իշխանություններն իր գործունեության ընթացքում համոզվել է, որ գործող Սահմանադրության մեջ թերություններ կան, բայց չէ, Փաշինյանն իր համար ունի իդեա-ֆիքս՝ ազատվել Հրայր Թովմասյանից, ուրեմն հենց այս հարցն էլ կդնի հանրաքվեի։

Լա՜վ, հասկանում ենք, որ մեր հանրության համար Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխությունն ամենաոչէական հարցերից է, ուստի ինչո՞ւ պետք է մեր քաղաքացին գնա և մասնակցի հանրաքվեին։ Դրա համար իշխանությունները սկսելու են մի կատաղի քարոզ, թե քանի չենք փոխել ՍԴ նախագահին, հեղափոխական ձեռքբերումներն ամբողջական չեն ու չեն աշխատում, հները ակտիվ են ու ագրեսիվ և կարողանում են խանգարել բարեփոխումներին։ Այսինքն՝ սիրելի հպարտ քաղաքացիներ, այժմ արդեն դուք վատ եք ապրում ոչ այն պատճառով, որ ոչխար չեք պահում, ոչ այն պատճառով, որ աղքատությունը ձեր գլխում չեք հաղթահարել, ոչ այն պատճառով, որ չեք ցանկանում աշխատել, այլ որ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է։

Այսինքն, պետք է այս հանրաքվեից առաջ հանրությանը լարեն, պայքարը դարձնեն սևերի ու սպիտակների, հների ու նորերի, որպեսզի կարողանան հանրությանը ակտիվորեն տանել հանրաքվեի։ Ու դրական արդյունքի դեպքում սա ներկայացնեն որպես վստահության քվե՝ տրված գործող իշխանություններին։

Այդ իսկ պատճառով, որքան էլ մեծ լինի քարը քարին չթողնելու գայթակղությունը՝ այս իշխանությունների անգրագետ ու անօրինական քայլերը քննադատելու հարցում, այնուամենայնիվ, պետք է զսպել այդ գայթակղությունը, դաշտը թողնել կիրթ ու գործիմաց մասնագետներին, որոնք ուղղակի փորձագիտական կարծիքներով հանրությանը կտեղեկացնեն, թե ինչ է իրականում կատարվում ու ինչի համար է կատարվում, ու կոչ անեն բոյկոտել հանրաքվեն։ Ոչ մի պարագայում չի կարելի հանրությանը սրել, լարել ու ուղարկել ընտրատեղամասեր՝ դեմ քվեարկելու կամ քվեաթերթիկներն անվավեր դարձնելու։ Ակտիվիստներին պետք է ներգրավել ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնելու գործին, հանրային վերահսկողություն կազմակերպել բավական ակտիվ ձևով, բայց կոչ անել չգնալ ընտրատեղամասեր, որպեսզի իրականում երևա, թե որքան մարդ է մասնակցում հանրաքվեին։ Նիկոլ Փաշինյանին ուղղակի նվեր կմատուցեն նախկինների օդիոզ դեմքերը՝ իրենց ագրեսիվ քննադատություններով ու գործողություններով, որով վարչապետը կարողանա հանրությանը ներկայացնել, թե ովքեր են ցանկանում ձգտել ռևանշի, ու հենց դրա համար պետք է գնալ ակտիվորեն մասնակցել հանրաքվեին ու վերջ դնել նախկինների վերադարձի մտքին։

Ոչ մի պարագայում չի կարելի պասիվ լինել վերահսկողական գործընթացներում, այլապես իշխանություններն ինչ ուզեն կանեն, այլ պետք է հնարավորություն տալ, որ այս ապօրինի քայլի հետևանքների մասին ավելի շատ խոսեն մեր երկրի ճակատագրով մտահոգ անձինք, որպեսզի հասկանալի լինի, որ ՍԴ նախագահին փոխելով վտանգը հակաօրինական քայլ անելն է, որով Նիկոլ Փաշինյանն անցնում է «կարմիր գիծը», որ միջազգային հնչերանգ ստացած նման անօրինականությունից հետո, այլևս կխախտի ինչ պատահի ու օրենքն այլևս իրեն համար ոչ մի նշանակություն չի ունենա, քանի որ կատարել է ամենաարտառոց քայլը։ Ու պետք չի հնարավորություն տալ, որ ինքը դա արդարացնի նախկինների դեմ կիսատ մնացած պայքարն ավարտին հասցնելով։ Սա հների ու նորերի պայքար չէ, սա ներկայի ու ապագայի համար տրվող կռիվ է ու այստեղ չի կարող պարտվել մեր հասարակությունը։

Վռամ Սուքիասյան





Губернаторы России
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей





Москва

Совладельцы инвестгруппы "Русские фонды" отправлены под домашний арест


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Deep Purple

Deep Purple — The Well Dressed Guitar




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»

«Иркутск» принимает «Родину-М»: прямая трансляция


WTA

Потапова вышла в полуфинал турнира WTA в Бирмингеме



Новости Крыма на Sevpoisk.ru


Архангельск

Архангельская область присоединилась к акции «Единый арктический субботник-2024»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России