Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2020

ՍԴ-ն չունի ոչ մի հակակշիռ, փոխարենը կարող է և փաստացի սահմանափակում է իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի իշխանությունը և սա ուղիղ սպառնալիք է ժողովրդավարության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

0

Tert.am-ը ներկայացրել է ԱԺ-ում Սահմանադրական փոփոխության նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մի մասը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։  Այժմ ներկայացնում ենք ելույթի մյուս հատվածը, որում նա անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Ելույթում ասվում է.

«Առանձին դեպք է ՍԴ նախագահի պարագան: Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահը պաշտոնավարում է 6 տարի, ՍԴ գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի՝ մինչև 2035 թվականը:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքն իսկապես առանձին պատմություն է, որ առանձին քննության կարիք ունի: Ընդհանրապես, նա, լինելով գործող Սահմանադրության հեղինակներից մեկը, կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի վստահելի մարդը Սահմանադրության տեքստը գրողների խմբում, և պրոցեսի դե ֆակտո ղեկավարը, ամեն ինչ արել է Սահմանադրության տեքստը իր սեփական պլաններին հարմարեցնելու համար: Ըստ էության գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի միջև հետևյալ տրամաբանությամբ՝ եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն պետք է այդ տեքստը նաև իրեն ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա, որպես ՍԴ նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության:

Ի դեպ, հին ՍԴ-ի անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն` նրանց նոր Սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավել պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ անդամների, այլ իր սեփական շահերի համար: Որովհետև նրան պետք է եղել հին կարգով ընտրվել ՍԴ անդամ, նրան պետք է եղել ՍԴ հին անդամների պաշտոնավարումը մինչև 65, ոմանց դեպքում 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետև ինքն ի սկզբանե նախատեսած է եղել, որ ՍԴ անդամ պետք է ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով: Նա հին կարգով ՍԴ անդամ է ընտրվել 2018-ի մարտի 2-ին, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ՍԴ անդամ ընտրելու  կարգը ամբողջությամբ փոխվելու է: Նրան ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ անդամի թեկնածու առաջադրելու լիազորությունից: Նա ՍԴ անդամ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 37 օրից ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանվելու 12 տարի:

Ահա այս նպատակին հասնելու համար է Հրայր Թովմասյանը հոգ տարել, որ ի հեճուկս ՍԴ մասին բոլորովին նոր նկարագրության առկայությանը, գործող Սահմանադրության մեջ ՍԴ հին անդամները շարունակեն պաշտոնավարել, որովհետև եթե նրանց պաշտոնավարման ժամկետը կրճատվեր, Հրայր Թովմասյանը չէր կարող 17 տարով ընտրվել ՍԴ անդամ: Նույնը վերաբերում է ՍԴ նախագահի պարագային: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018-ի մարտի 21-ին, ԱԺ-ի կողմից, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ-ն զրկվելու է ՍԴ նախագահ ընտրելու լիազորությունից: Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի թեկնածու է առաջադրել ԱԺ նախագահը, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ԱԺ նախագահը զրկվելու է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելու լիազորությունից:

Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 17 տարով, չնայած գիտեր, որ ընդամենը 19 օր հետո ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը, որտեղ նկարագրված է երազանքի ՍԴ-ն և որտեղ գրված է, որ ՍԴ նախագահ ընտրվում է ՍԴ կողմից վեց տարի ժամկետով, նույն անձը չի կարող մեկից ավելի անգամ ընտրվել ՍԴ նախագահ: Բայց հիմա այդպիսի ՍԴ ունենալու համար, ինչպես նկարագրված է Սահմանադրության մեջ,  հայ ժողովուրդը պետք է սպասեր մինչև 2035 թվականը, որովհետև Հրայր Թովմասյանը իր կուսակցության՝ ՀՀԿ-ի օգնությամբ մինչև 2035 թվականը իրենով է արել ՍԴ նախագահի կարգավիճակը, չնայած գործող Սահմանադրությամբ բոլորովին այլ բան է նախատեսված:

Չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս ճանապարհին ՀՀԿ-ականները, կարծես, անցել են ոչ միայն տրամաբանության ու բարոյականության, այլև Քրեական օրենսգրքի սահմանը: Խնդիրն այն է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018-ի մարտի 25-ին: Եթե նա շարունակեր մինչև վերջ պաշտոնավարել, Հրայր Թովմասյանը չէր կարող ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ-ի կողմից 17 տարի ժամկետով: Ու որպեսզի սա հնարավոր դառնա, նրանք Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին  ԲԴԽ նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ, որպեսզի Հրայր Թովմասյանը կարողանա ցմահ ՍԴ նախագահ ընտրվել ԱԺ 2018-ի մարտի 20-ին մեկնարկող  ԱԺ հերթական նիստում, որը նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց առաջ ԱԺ վերջին հերթական նիստն էր:

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրում 2018-ի մարտի 5-ին, բայց ԱԺ աշխատակազմում հասկանում են, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականը եթե արձանագրվի մարտի 5-ով, առաջանում են ընթացակարգային այնպիսի խոչընդոտներ, որոնք անհնար են դարձնում Հրայր Թովմասյանին 17 տարով ՍԴ նախագահ ընտրվելը 2018-ի մարտի 20-ին նախատեսված ԱԺ հերթական նիստում, ուստի ըստ հրապարակված տվյալների, կեղծիք են թույլ տալիս և Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը գրանցում են մարտի 2-ով՝ թույլ տալով պաշտոնեական կեղծիք:

Այս դրվագով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցված, բայց իմ քաղաքական գնահատականը միանշանակ է, այս կեղծիքով և ընդհանրապես այս ողջ պատմությամբ թույլ է տրվել իշխանության յուրացում:

Ուզում եմ հայտարարել, որ մի շարք սահմանադրական մանիպուլյացիաների բերումով ՍԴ և նրա նախագահի կողմից յուրացվել է ՀՀ ժողովրդին պատկանող իշխանությունը: Դրա առաջին դրվագի մասին ես արդեն խոսեցի. խոսքը գործող Սահմանադրության 213 հոդվածի մասին է, որով հին ՍԴ-ին հնարավորություն է տրվել շարունակել գոյություն ունենալ նոր Սահմանադրության պայմաններում և ի հեճուկս նոր Սահմանադրությամբ նկարագրված ՍԴ-ի: Բայց կա մեկ այլ ոչ պակաս կարևոր դրվագ: Հրայր Թովմասյանը Սահմանադրության գործող տեքստում առնվազն սահմանադրական փոփոխությունների հարցում, ՍԴ-ին ավելի  մեծ լիազորություն է վերապահել, քան վերապահված է ՀՀ ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Խնդիրն այն է, որ ըստ գործող կարգավորման  Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց ՍԴ-ի թույլտվության: Այսինքն` ՀՀ ժողովուրդը կարող է ցանկանալ որևէ բան փոխել Սահմանադրության մեջ, բայց ՍԴ-ն թույլ չտա՝ այդ ձգտումը համարելով հակասահմանադրական: Ընդ որում, ոչ ոք ոչ մի տեղ չի կարող վիճարկել ՍԴ այդ դիրքորոշումը: Այսինքն՝ այս վիճակում ՀՀ ժողովուրդը կարող է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի ապօրինի ձեռք բերված կարգավիճակից զրկելու ցանկություն ունենալ, բայց ՍԴ-ն թույլ չտա համարելով հակասահմանադրական: Այսինքն` Հրայր Թովմասյանի և ՀՀԿ-ի թեթև ձեռամբ մեր երկրում հայտնվել է մի սուբյեկտ, որը վեր է ժողովրդից և այդ սուբյեկտը ՍԴ-ն է: Սա ժողովրդին պատկանող իշխանության յուրացման աղաղակող օրինակ է:

Աբսուրդը հասել է այնտեղ, որ ՍԴ-ն անբեկանելի որոշումներ կարող է կայացնել նույնիսկ ինքն իր կարգավիճակի  վերաբերյալ: Սա աղաղակող աբսուրդ է, ինչպե՞ս կարող է ՍԴ-ն նման որոշում կայացնել ինքն իր կարգավիճակի վերաբերյալ: Կան իրավաբաններ, որոնք հակադարձում են, որ ինչպես է, որ ԱԺ-ն որոշումներ է կայացնում ինքն իր վերաբերյալ, կառավարությունը որոշում է կայացնում ինքն իր վերաբերյալ, նախագահը որոշում է կայացնում ինքն իր վերաբերյալ: Թվում է՝ զորեղ փաստարկ է, բայց ԱԺ-ի կողմից ընդունված որոշումներն ու օրենքները կարող են բողոքարկվել ՍԴ մի քանի սուբյեկտների կողմից: Կառավարության  որոշումները կարող են բողոքարկվել ՍԴ, վարչական դատարան, Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները կարող են վիճարկվել ՍԴ-ում, կարգադրությունները վարչական դատարան, միակ մարմինը, որի որոշումները, այդ թվում իր կարգավիճակի վերաբերյալ, չեն կարող բողոքարկվել, ՍԴ-ն է: Ես չեմ ասում, թե ՍԴ որոշումները պետք է դարձնել բողոքարկելի: Քավ լիցի, ես ասում եմ, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերվում է այլ մարմինների ուղղակի լիազորություններին, առավել ևս ժողովրդի լիազորությանը, իշխանությանը, ՍԴ լիազորությունները պետք է լինեն խիստ կանոնակարգված, կանխատեսելի և սահմանափակված ժողովրդի ինքնիշխան իրավունքով:

Աշխարհում չկա գոնե մեկ երկիր, որ ՍԴ-ի սահմանադրական վերահսկողական լիազորությունները լինի առանց ծավալների սահմանափակման, այսինքն՝ լինի բացարձակ, անքննելի և անբեկանելի: Աշխարհում գոյություն չունի այդպիսի երկրորդ երկիր: Միակ երկիրը, միակ այդպիսի իրավիճակը առկա է այսօրվա ՀՀ-ում: Իսկ այն վիճակը, որ մենք այս առումով ունենք ՍԴ-ում, ուղղակի սպառնալիք է ժողովրդավարությանը, որովհետև ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչը հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմն է: Մեր երկրում հակակշռված և փոխզսպված է նախագահի ինստիտուտը, կառավարության և վարչապետի ինստիտուտը, նույնիսկ ԱԺ-ն, իսկ ՍԴ-ն չունի ոչ մի հակակշիռ: Փոխարենը կարող է և փաստացի սահմանափակում է իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի իշխանությունը, այդ թվում ՍԴ կարգավիճակի վերաբերյալ:

Սա ուղիղ և սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար: Այսպիսի ՍԴ-ն ձևավորվել է ՀՀ-ում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար: Սահմանադրության գրողներն այդպես էլ պլանավորել էին, որ առնվազն մինչև 2035 թվականը ՀՀ-ում ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն չի լինելու և ինչպես Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու ժամանակ եմ հայտարարել՝ լինելով ԱԺ պատգամավոր, այսպիսի ՍԴ ձևավորվել է և Հրայր Թովմասյանը այսպիսի եղանակով ՍԴ է ուղարկվել որպես կոռումպացված, հակաժողովրդական, ապօրինի համակարգի «watchdog», որը թարգմանաբար նշանակում է պահապան շուն:

Այլ կերպ ասած՝ հենց ՍԴ-ում է թաղված շան գլուխը:

ՀՀ հպարտ քաղաքացիները, երբեմն, զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե այդ ինչպես, ինչի հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկումները և օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ և դուք, այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու բոլորով:

Ուրեմն ինչի՞ վրա է նրանց հույսը, միայն ու միայն մի բանի՝ Հրայր Թովմասյանի և գործող ՍԴ-ի: Ինչո՞ւ են նրանք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իրենց մասին արված  բացահայտումներին, ինչու են նրանք արհամարհանքով վերաբերվում նույնիսկ իրենց դատավարություններին, որովհետև նրանք սպասում են և հույս ունեն, որ ահա շուտով, բան չմնաց, իրենց ՍԴ-ն, իրենց բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից և շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու:

Բայց մենք դա թույլ չենք տա, մենք նրանց կպարտադրենք ուրիշ մի գործողություն, և այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար: Մենք այսօր որոշում պետք է կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար, և ԱԺ-ն հույս ունեմ՝ որոշում կկայացնի Սահմանադրության վերը հիշատակված 213-րդ հոդվածը փոխելու հարցով համաժողովրդական հանրաքվե նշանակելու մասին: Այդ հոդվածի փոփոխությամբ պետք է հին կարգով ընտրված ՍԴ բոլոր անդամների լիազորությունները դադարեցվեն: Սա տեղի կունենա այն պարագայում, եթե հանրաքվեի նշանակված օրը ՀՀ քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր և «այո» ասեն այս փոփոխություններին, հեղափոխությանը, ժողովրդավարությանը, ժողովրդի իշխանությանը: Այդ պարագայում ՍԴ-ում կշարունակեն պաշտոնավարել 2 նորանշանակ դատավորները՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված և ԱԺ-ի կողմից ընտրված Արման Դիլանյանը և  Նախագահի կողմից առաջադրված ու ԱԺ-ի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը:

Հանրաքվեից հետո կառավարությունը, ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը հերթով կառաջադրեն ՍԴ դատավորների թեկնածուներ, դատավորներին կընտրի ԱԺ-ն և մի քանի ամսվա ընթացքում կամ գուցե ավելի կարճ, մենք կունենանք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված և գործող ՍԴ, որն իր կազմից կընտրի ՍԴ-ի նոր նախագահ:

Իհարկե, նոր ՍԴ-ի առաջ մենք պայման կդնենք, որ նրանք պետք է աջակցեն ՍԴ-ի սահմանադրական վերահսկողության լիազորությունները հավասարակշիռ դարձնող օրենքների և սահմանադրական փոփոխությունների ընդունմանը: Այս պրոցեսի ավարտին մենք կունենանք մի ՍԴ, որը չի լինի քաղաքական որևէ ուժի կամ խմբավորման կամ պաշտոնյայի կրնկի տակ, այլ կլինի հաշվետու ժողովրդին, սահմանադրական բարձրագույն դատական ատյան, բայց ոչ ավելի բարձր, քան ժողովուրդը: Հենց այսպիսի ՍԴ է պետք ՀՀ-ին, մեզ բոլորիս: ՍԴ, որ կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը ՀՀ-ում և ոչ թե սպառնալիք կլինի ժողովրդավարության համար:

Ե՛վ ԱԺ-ում, և՛ նրա սահմաններից դուրս լինելու են բազմաթիվ տեսակետներ, քննարկումներ, շահարկումներ հանրաքվե անցկացնելու որոշման մասին, քննարկվող նախագծի փաթեթում բոլոր իրավական հիմնավորումները մանրամասնություններով բերված են: Չեմ ուզում մտնել մանր կամ մեծ իրավական դետալների մեջ և կարող եմ այս բարձր ամբիոնից արձանագրել ամենակարևորը՝ ՀՀ–ում չկա մի խնդիր, որի լուծման հնարավորություն ՀՀ ժողովուրդը չունի: ՀՀ-ում չկա մի հարց, որը լուծելու իրավասություն, իշխանություն չունենա ժողովուրդը ՀՀ քաղաքացին, ՀՀ ժողովուրդը ինքնիշխան է, ՀՀ քաղաքացին տիրակալ է, և նա իրավասու է ու կարող է լուծել ցանկացած հարց և կլուծի»,- նշել է նա:





Губернаторы России
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников





Москва

Четверых пострадавших при атаке на Севастополь детей госпитализировали в РДКБ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Желдорреммаш

В АО "Желдорреммаш" введен единый Стандарт по метрологическому обеспечению в производстве.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Иркутск» принимает «Родину-М»: прямая трансляция

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»


WTA

Потапова вышла в полуфинал турнира WTA в Бирмингеме



Новости Крыма на Sevpoisk.ru


Ролан Гаррос

Маринов, Мартьянова, Шлейхер: кто еще из звезд Игр БРИКС мог поехать на Олимпиаду в Париж



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России