Հնդկաստանում բնակարանների ծորակներից ալկոլային «կոկտեյլ» է հոսել ջրի փոխարեն
Հնդկաստանի Կերալա նահանգի բազմահարկ շենքի բնակարաններում ծորակից դարչնագույն հոտավետ հեղուկ է հոսել ջրի փոխարեն:
Ինչպես հայտնում է BBC News-ը, արտասովոր երևույթը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան: Ապշած բնակիչները դիմել են իշխանություններին և պարզել, որ ջուրն աղտոտվել է հենց իշխանությունների գործողությունների արդյունքում, թեև ոչ միտումնավոր:
Պարզվել է, որ դա գարեջրի, բրենդիի և ռոմի «կոկտեյլ» է եղել: Ինչպես պարզվել է շենքի մոտակայքում հատուկ այդ նպատակով փորված փոսում 6000 լիտր առգրավված խմիչք է լցվել: Հեղուկը ներծծվել է հողի մեջ, այնուհետև հայտնվել ջրհորում, որտեղից էլ ջուր են ստանում շենքի բնակիչները:
Նշվում է, որ ոչ մեկ չի համարձակվել համտեսել ջուրը սուր հոտի պատճառով: