Երևանի Հաղթանակ թաղամասում բնակիչներից մեկը փակվել է սենյակում է փորձում է դանակով ինքնավնասել. ահազանգ ԱԻՆ–ում
Փետրվարի 6-ին` ժամը 21:13-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 48/19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է սենյակում և փորձում է դանակով ինքնավնասել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը: