ԱՊԼ-ի ակումբները մյուս մրցաշրջանից ցանկանում են փոխել VAR-ով խաղից դուրս վիճակի արձանագրման կարգը
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները գալիք մրցաշրջանից ցանկանում են փոխել VAR համակարգով խաղից դուրս վիճակի արձանագրման կարգը, գրում է The Times-ը։
Ակումբներն առաջարկում են, որ հարձակվող թիմի ֆուտբոլիստը ունենա 10 սմ-ով առաջ գտնվելու հնարավորություն։ Անգլիացի մրցավարների ղեկավար Մայկ Ռայլին նշել է, որ նման դեպքում ԱՊԼ-ի այս տարվա չեղարկված 25 գոլերից 9-ը կարձանագրվեին։
Հիշեցնենք, որ VAR համակարգն Անգլիայի Պրեմիեր լիգայում գործում է այս մրցաշրջանից։