Նյու Յորքում անհայտ անձը բաժանմունքում կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ (տեսանյութ)
Նյու Յորքում անհայտ տղամարդը կիրակի կրակ է բացել Բրոնսկ շրջանում գտնվող ոստիկանական բաժանմունքի տարածքում, ինչի հետևանքում ոստիկան է վիրավորվել:
Ինչպես տեղեկացնում է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին, կասկածյալը ձերբակալվել է: Նրա անունը չի նշվում:
Իշխանությունները կարծում են, որ նույն չարագործը շաբաթ երեկոյան կրակել էր ոստիկանական մեքենայի ուղղությամբ Բրոնսկում: Այն ժամանակ ևս մեկ ոստիկան էր վիրավորվել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: