Լա լիգա․ Ռեալը արտագնա խաղում հաղթեց Օսասունային
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Օսասունային»։ Հանդիպումը լավ չմեկնարկեց Զինեդին Զիդանի թիմի համար։ 14-րդ րոպեին Ունայ Գարսիան առաջ մղեց տանտերերին։ Առաջին կեսի երկրորդ հատվածում «Ռեալը» կարողացավ երկու գնդակ խփել։ 33-րդ րոպեին աչքի ընկավ Իսկոն։ Եվ հինգ րոպե անց գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ռամոսը։ Հանդիպման վերջնամասում երկու գնդակ արձանագրվեց փոխարինման դուրս եկած …
The post Լա լիգա․ Ռեալը արտագնա խաղում հաղթեց Օսասունային appeared first on ԳԱԼԱ.
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Օսասունային»։
Հանդիպումը լավ չմեկնարկեց Զինեդին Զիդանի թիմի համար։ 14-րդ րոպեին Ունայ Գարսիան առաջ մղեց տանտերերին։ Առաջին կեսի երկրորդ հատվածում «Ռեալը» կարողացավ երկու գնդակ խփել։ 33-րդ րոպեին աչքի ընկավ Իսկոն։ Եվ հինգ րոպե անց գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ռամոսը։
Հանդիպման վերջնամասում երկու գնդակ արձանագրվեց փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստների կատարմամբ։ Նախ Լուկաս Վասկեսը գրավեց մրցակցի դարպասը։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում էլ աչքի ընկավ Լուկա Յովիչը։ «Ռեալը» հաղթեց 4-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «արքայական» ակումբը միավորների քանակը հասցնում է 52-ի ու շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
The post Լա լիգա․ Ռեալը արտագնա խաղում հաղթեց Օսասունային appeared first on ԳԱԼԱ.