Լևոն Ղասաբօղլյանը` ղազախական «Ontustik» ակադեմիայի գլխավոր մարզիչ
Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը նշանակվել է ղազախական «Ontustik» ակադեմիայի գլխավոր մարզիչ: Շեմկենթ քաղաքի «Ontustik» ակադեմիան հանդես է գալու Ղազախստանի առաջին խմբի առաջնությունում։
Փետրվարի 16-ին Լևոն Ղասաբօղլյանի գլխավորությամբ թիմը կմեկնի Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի: Այնուհետև, Ղազախստան վերադառնալով, «Ontustik»-ը կմտնի Ղազախստանի գավաթի համար պայքարի մեջ:
The post Լևոն Ղասաբօղլյանը` ղազախական «Ontustik» ակադեմիայի գլխավոր մարզիչ appeared first on ԳԱԼԱ.