103news.com
World News in Armenian
Февраль
2020

«Սա ոչ մի պարագայում չի կարելի համարել սահմանադրական ճգնաժամ. սա գործընթաց է, որը տեղի է ունենում հեղափոխության տրամաբանության ներքո»

0

«Սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթ չկա դրված մեր սեղանին: Այն, ինչ որ առաջարկվել է, հատվածական մոտեցում է և զուտ  մեկ նպատակի համար, այն է` օր առաջ, կապ չունի ինչ միջոցով, ազատվել ՍԴ դատավորներից, որոնք ընտրվել են նախկին իշխանությունների ժամանակ: Ես այստեղ սահմանադրական նախաձեռնություն, որպես  այդպիսին, չեմ տեսնում, ավելին, այդ որոշումն իր մեջ պարունակում է բավականին շատ հակասահմանադրական նորմեր գործող սահմանադրության նկատմամբ, և դա դեռ ամենը չէ. հարցն այն է, որ գործընթացը, որը սկսվում է այս որոշումով, հակասում է միջազգային իրավունքի այլ սկզբունքներին, որոնք վերաբերում են դատարանների անկախությանը: Ես ուզում եմ նշել, որ այդտեղ գրված չէ՝ լավ դատավոր է, թե վատ, խոսքը գնում է այն սկզբունքների մասին՝ որդեգրվա՞ծ են եղել 1985թ.ի-ն ՄԱԿ-ի կողմից ընդունված որոշումով, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ դատական իշխանությունների անկախությունը պետք է ապահովվի  պետության կողմից, և դա պետք է ամրագրված լինի  սահմանադրության օրենքների մեջ նորմերով: Այս իրավական փաստաթուղթը կոչվում է «փարիզյան սկզբունքներ»: Եթե լսենք հեղափոխականության անհրաժեշտության հիմնավորումներին, ստացվում է, որ նոր իշխանություններն իրենց վրա չեն վերցնում ամբողջ պատասխանատվությունն այն քայլի համար, որի համար իրենք ընտրված են, բայց ընդհանուր առմամբ ողջունելի է հանրաքվեի անցկացումը»:

ԳԱԼԱ-ի  հետ զրույցում նման կարծիք  հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին:

Ալավերդյանի խոսքերով՝ ժողովուրդը դառնում է մասնակից այնպիսի գործընթացի, որը հակասում է միջազգային իրավունքներին: «Պահանջը և ակնկալիքն այն է, որ իշխանություններն ուզում են օր առաջ ազատվել դատավորներից: Որոշման ընդունումը և դրան նախորդող գործընթացները պետք է ամբողջովին համապատասխանեն գործող սահմանադրությանը և օրենսդրությանը»,- հայտարարեց իրավապաշտպանը:

«ՍԴ դատավորները նշանակվել են նախկին իշխանության ժամանակ, և նրանք կախվածություն ունեն նախկին իշխանությունից, և այս պարագայում դա դիտարկվում է  որպես գրագիտության և իրազեկվածության պակաս: Կախվածությունն ընդունվում է միայն այն իշխանությունից, որի ձեռքին են ամբողջական իշխանական լծակները, մնացած կախվածությունները կրում են միջանձնային բնույթ, և երբևիցե դա  չի դիտարկվում որպես ինստիտուցիոնալ կախվածություն իշխանությունից: Ամբողջական հիմնավորումը հետևյալն է, որ դա բխում է  հեղափոխական մտածելակերպից և անհրաժեշտությունից։ Այդ բոլոր հիմնավորումները տեղի են ունեցել բոլոր  երկրներում և բոլոր ժամանակահատվածներում, դրանք միշտ ավարտվել են ողբերգությամբ՝ լինի դա սովետական ռեպրեսիաները, ֆրանսիական հեղափոխությունից հետո կատարված ռեպրեսիաները…»:

Ըստ  Ալավերդյանի՝ անձերի փոփոխությունը հիմնական խնդրին լուծում չի տալիս, և անկախ դատարան ունենալը վիճահարույց է:

«Սա ոչ մի պարագայում չի  կարելի համարել սահմանադրական ճգնաժամ: Սա գործընթաց է, որը տեղի է ունենում հեղափոխության տրամաբանության ներքո, և եթե ժողովուրդը պահանջել է Սերժ Սարգսյանի հեռացումը, նշանակում է, որ մեխանիկորեն նրանք, ովքեր պաշտոններ են գրավել կարևոր  պորտֆելներում, պետք է հեռանային Սերժ Սարգսյանի հետ: Ես համոզմունք ունեմ, որ այս գործընթացն անձնական շահերից չի կարող բխել, դա  շատ վտանգավոր, իրենից վտանգներ բխող ճանապարհ է, այդ ճանապարհով գնացած բոլոր պետությունները ձախողվել են և  ձախողվելու են ամենակարևոր գերխնդրում, այն է՝ իրավական պետություն կառուցելու ճանապարհին»,- նշեց Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն օրեր  առաջ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, իսկ  փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց՝ Սահմանադրության փոփոխությունների  հարցով հանրաքվե նշանակելու մասին։ Հանրաքվեն կկայանա  2020 թվականի ապրիլի 5-ին: Սահմանադրությունում կատարվելիք փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների հետագա պաշտոնավարումը։ Պաշտոնավարման դադարեցումը  չի վերաբերում դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին:

  Անահիտ Չալիկյան

 

The post «Սա ոչ մի պարագայում չի կարելի համարել սահմանադրական ճգնաժամ. սա գործընթաց է, որը տեղի է ունենում հեղափոխության տրամաբանության ներքո» appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Поздравления с днем референдума о независимости


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин рассказал о новых резидентах ОЭЗ «Технополис Москва»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Песня

Продвижение Стихов. Раскрутка Стихов. Продвижение Песни. Раскрутка Песни.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе

Владимир Ефимов рассказал, каким будет комплекс «Олимпийский» после реконструкции

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве


WTA

Елена Рыбакина снялась с турнира WTA-1000 в Пекине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Можно ли стирать шторы: возможные риски



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России