Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2020

«Ո՞նց կարող են միտումնավոր մտնեն 19-ամյա երեխուն դաժանորեն սպանեն ու ազատ լինեն». forrights.am

0

2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստին, ամբաստանյալներից Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը դատարանին միջնորդեց Սահակյանի խափանման միջոց կալանքը փոխարինել 1 միլիոն գրավով։ Նրան միացավ նաև ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը, նշելով, որ նմանատիպ միջնորդություն ինքն էլ ունի․ «Երեք օր ա տեղս …

The post «Ո՞նց կարող են միտումնավոր մտնեն 19-ամյա երեխուն դաժանորեն սպանեն ու ազատ լինեն». forrights.am appeared first on ԳԱԼԱ.

2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստին, ամբաստանյալներից Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը դատարանին միջնորդեց Սահակյանի խափանման միջոց կալանքը փոխարինել 1 միլիոն գրավով։ Նրան միացավ նաև ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը, նշելով, որ նմանատիպ միջնորդություն ինքն էլ ունի․

«Երեք օր ա տեղս չեմ գտնում, ինձ համար շատ ցավալի ա լսել նման միջնորդություններ։ Ո՞նց կարող են նման դաժանությամբ սպանողներին ազատ արձակել, ո՞նց կարող են  միտումնավոր մտնեն 19-ամյա երեխուն դաժանորեն սպանեն ու ազատ լինեն։ Հանցագործներին չի կարելի ազատության մեջ թողնել։ Նադիրյանն ասում ա՝ 5 տարի ա նստած են, է թող նման բան չանեին, կալանքի տակ չլինեին, ե՞ս եմ մեղավոր, թե՞ իմ անմեղ տղեն, որ դրանց ձեռքով գնաց»,- Forrights-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը։

Պաշտպանական կողմը, որպես միջնորդության հիմք նշել էր, որ հինգ տարի է, ինչ գործը քննության և դատաքննության փուլում է ու չգիտեն, թե դեռ ինչքան կշարունակվի, ուստի առավել նպատակահարմար կլինի փոխել ամբաստանյալների խափանման միջոց կալանքը։

«Մտավախությունները, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Վաչե Սահակյանը կարող էր խոչընդոտել դատաքննությանը, այսօր արդեն չկան։ Ավարտվել է վկաների հարցաքննության փուլը, իսկ այն փաստերը, որոնք ժամանակին կալանավորման հիմքում էին դրված՝ դատաքննությունից խուսափելը կամ թաքնվելը, չկան։ Մարդը չի կարող հավերժ կալանքի տակ գտնվել»,- Forrights-ին պարզաբանեց փաստաբան Նադիրյանը։

Տուժող կողմի համար անհասկանալի էր պաշտպանական կողմի միջորդությունը և դրա պարզաբանումը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը հարց է բարձրաձայնում՝ եթե պաշտպանները գտնում էին, որ պետք է խափանման միջոցը փոխվի, ապա ինչո՞ւ այս հինգ տարիների ընթացքում նման միջնորդություն չէին ներկայացում․

«Պաշտպանական կողմը վկայակոչում է այն հանգամանքը, որ բավականին երկար ժամանակ է, ինչ ընթանում է գործի քննությունը և իրենց պաշտպանյալները կալանքի տակ են։ Բայց եկեք փաստենք, որ դատաքննությունն այսքան ձգձգվում է հենց պաշտպանական կողմի չներկայանալու պատճառով։ Այսքան ժամանակ գրեթե չեն եղել նիստեր, որոնք հետաձգվել կամ չեն կայացել մեղադրանքի կողմի պատճառով։ Ուստի, այդ բացատրությւոնը համոզիչ չէ մեզ համար»,- նշում է Թորոսյանը։

Մեղադրանքի կողմը պատրաստվում է առարկել միջնորդության դեմ։ Արկադի Բարսեղյանը հույս է հայտնում, որ դատարանը չի բավարարի ներկայացված միջնորդությունը, հակառակ դեպքում՝ ինքն իր արարքների համար պատասխանատու չէ․

«Պետք ա շուտ էս դատական գործընթացն ավարտված լիներ ու դրանք բերդում նստած լինեին։ Ամեն մեկն իր նպատակին հասնելու համար ամեն հնարավոր վատն անում ա, չցանկանալով մեր ցավը հասկանալ»։

Հաջորդ դատական նիստին դատավոր Դավիթ Հարությունյանը կքննի պաշտպաններ Նադիրյանի և Հոբոսյանի՝ խափանման միջոց կալանքը փոփոխելու մասին միջնորդությունները։ Նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հենց հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանվեց 19-ամյա Հայկազ Բարսեղյանը: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվեց ֆիզհրապարակի պտտաձողից կախված:

Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք առաջադրեց Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից:

Գործով 4 ամբաստանյալներից և ոչ ոք չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, շեշտելով, որ «գործը սարքում են իրենց գլխին» և իրենք լիովին անմեղ են: Ամբաստանյալներից Նորիկ Սահակյանն էլ ընդհանրապես հրաժարվել է հարցաքննությունից: Մեղադրյալները հայտարարել են, որ Ռազմական ոստիկանությունում իրենց խոշտանգել են և ստիպել ընդունել չկատարած հանցանքը։ Գործն այս պահին Հատուկ քննչական ծառայությունում է, գործով չկան մեղադրյալներ և կասկածյալներ, նախաքննությունը շարունակվում է։

Ռոզա Վարդանյան

forrights.am

The post «Ո՞նց կարող են միտումնավոր մտնեն 19-ամյա երեխուն դաժանորեն սպանեն ու ազատ լինեն». forrights.am appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

В новостройку по реновации на улице Красных Зорь переезжают 320 семей — Собянин





Москва

Четверых пострадавших при атаке на Севастополь детей госпитализировали в РДКБ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фёдор Шаляпин

Фестиваль «Шаляпин. Портрет» откроется в Нижнем Новгороде 29 июня




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Компания «КЕНГУРУ.ПРО» стала лучшим производителем спортивного оборудования

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове

Легенда вне времени Жанна Агузарова и легенда поп-музыки Жанна Фриске:самое интересное с Премии МУЗ-ТВ 2024


Уимблдон

Елена Рыбакина впервые в 2024 году сыграла на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Владимир Путин

Запад в истерике: как Путин посетил Вьетнам и Северную Корею



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России