Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի չեմպիոն է
Իտալական Հռոմում քաղաքում ավարտին է մոտենում հումահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երաշխավորված 2 մեդալ. Արթուրն ու Գևորգը եզրափակչում են, իսկ Կարենը կփորձի ապահովել երրորդ մեդալը, ընդհանուր՝ չորրորդը: Առաջինը հարթակ դուրս եկավ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: 26-ամյա հայ ըմբիշը Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է: Մեր Գևորգը եզրափակչի ճանապարհին հաղթել …
The post Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի չեմպիոն է appeared first on ԳԱԼԱ.
Իտալական Հռոմում քաղաքում ավարտին է մոտենում հումահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երաշխավորված 2 մեդալ. Արթուրն ու Գևորգը եզրափակչում են, իսկ Կարենը կփորձի ապահովել երրորդ մեդալը, ընդհանուր՝ չորրորդը:
Առաջինը հարթակ դուրս եկավ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: 26-ամյա հայ ըմբիշը Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է: Մեր Գևորգը եզրափակչի ճանապարհին հաղթել է բուլղարացի, ադրբեջանցի ու էստոնացի ըմբիշներին՝ այդ ընթացքում մրցակիցներին տալով միայն 1 միավոր: Մեր ըմբիշը բոլոր գոտեմարտերում հաղթել է ժամանակից շուտ:
Ղարիբյանը եզրափակչում հանդիպեց թուրք Քերեմ Քամալին, որը մեծահասակների աշխարհի առաջնությունում մեկ նվաճում ունի:
Մեր ըմբիշը 5-5 հաշվով գեեերլարաված գոտեմարտում հաղթեց ու հռչակվեց եվրոպայի չեեեեեեմպպիոոոոոոն:
Քիչ անց հարթակ դուրս կգա 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Մեր ըմբիշը կգոտեմարտի հունգարացի Կրիժտիան Իստվանի հետ:
The post Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը Եվրոպայի չեմպիոն է appeared first on ԳԱԼԱ.