Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2020

Մենք որևէ զոհ տալու իրավունք չունենք, ժամանակն է, որ կոնկրետ անձինք, կոնկրետ պատասխանատվության ենթարկվեն․ Նորայր Նորիկյան

0

Եթե ժամանակին բանակում գրանցված հանցագործությունների մեղավորները բացահայտվեին և պատասխանատվության ենթարկվեին՝ անկախ իրենց ով լինելուց, ապա այսօր նման պատկեր չէինք ունենա։ Վերջիվերջո այս ամենի դեմն առնել պե՞տք է, թե՞ ոչ։ Այսօր Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց զինվորական իրավունքի գծով մասնագիտացած փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում զինծառայողի մահվան դեպքերի ավելացմանը, այսօր Արցախում երկու զինծառայողների զոհվելու դեպքին և իշխանության, Զինված ուժերի ոչ ճիշտ արձագանքներին։

«Այսօր տարածվեց, որ երկու զոհ ունենք։ Ցավոք, այն իրավիճակը, որում հայտնվել է Զինված ուժերը զորամասերը և այնտեղ տիրող բարքերը, խոսում է այն մասին, որ դա ուղղակի մարտահրավեր է պարտադիր ժամկետային ծառայողների շարքային կազմին։ Այնպիսի ոչ ֆորմալ արժեքային կոդեր են գործում, որոնք վերջնարդյունքում նման ողբերգական դեպքեր են բերում։ Մարդկային առումով սա ճգնաժամ և տագնապ է, որ Զինված ուժերում կա՛մ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում, կա՛մ ձեռնարկվում են ուշադրության, սրտացավության, կանոնադրական հարաբերությունների ոչ պատշաճ մակարդակով»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ նման իրավիճակի առաջնային մեղավորը սպայական կազմն է, որը չի կարողանում զորամասերում տիրող մթնոլորտը կարգավորել։ Նրա խոսքով՝ Զինված ուժերից պետք է արմատախիլ անել արատավոր բարքերը, որը ներկայիս իշխանությունն ու Զինված ուժերը չեն գիտակցում։

«Պարտադիր պետք է դատախազը կարգավորի՞, ինչքան ժամանակ է ահազանգում ենք, որ վերացրեք ոչ կանոնադրական հարաբերությունները, որ Զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծեք, որ Զինված ուժերըը կրթական առաքելություն իրականացնող հաստատություն համարեք»,- նշեց նա և հավելեց, որ ներկայիս Զինված ուժերում թերանում է նման հարցերը կարգավորելու հարցում և քանի նման մթնոլորտ է տիրում՝ Զինված ուժերում ողբերգական դեպքերը կշարունակվեն։

«Բարկացնողն այն է, որ այս ողբերգական դեպքերից հետևություններ չեն արվում, և չեն կարողանում հասկանալ, թե ինչն է ծնել այս հանցագործության տեսակը, որոնք են այս հանցագործության բուժող հանգամանքները»,- ասաց փաստաբանը։

Հարցին, թե որտեղ են մնում իշխանության խոստացած բարեփոխումները, Նորիկյանը հիշեցրեց, որ դեռ 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին Նիկոլ Փաշինյանը խոսք էր տվել, որ 2018-2023 թթ. Զինված ուժերում պետբյուջեից սահմանված գումարներից բացի, ևս 2,5 մլրդ դոլար պետք է ավելացվի և ուղղվի Զինված ուժերի բարեփոխումներին, սակայն իր գնահատմամբ՝ խոստացված աշխատանքները չեն արվել և զուգահեռ տարվող ոչ մի աշխատանք չի իրականացվել։

«Արդյո՞ք այն կյանքի գինը, որը մեր զինծառայողները տալիս են այսօր, արդարացված են։ Կարծում եմ՝ ոչ մի արդարացում չունի։ Զորամասերում ցածր, վատ մթնոլորտի պայմաններում մենք որևէ զոհ տալու իրավունք չունենք, ժամանակն է, որ կոնկրետ անձինք, կոնկրետ պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Նորիկյանը։

Ըստ նրա՝ երկրի ղեկավարող ուժերը նման դեպքերից հետո մի քանի գեներալների ուսադիրներ պետք է հեռացնեն, հակառակ դեպքում՝ խնդիրը չի լուծվի և սթափություն չի լինի։ Փաստաբանի կարծիքով՝ բարեփոխումներից խոսելուց առաջ, պետք է Զինված ուժերում ամեն ինչ անել, որպեսզի կանոնադրային հարաբերություններ ստեղծվեն։ 

«Ամեն ինչի պատասխանատվությունը կրում է իշխանությունը, որը պարտավոր է ուղղակիորեն ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի Զինված ուժերում այս ողբերգական դեպքերը կասեցվեն։ Սկսենք Պաշտպանության նախարարությունից վերնախավը պետք է հստակ իր գործառույթների շրջանակում անհետաձգելի գործողություններ իրականացնի, հրամկազմի փոփոխություն անի, հոգեբանական աշխատանքներ իրականացնի։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը լուրջ անելիք ունի»,- ասաց նա։

Փաստաբանի գնահատմամբ՝ բանակում հիմա այնպիսի միջավայր է ստեղծված, որտեղ օրենքը չի գործում և հարցերի լուծումը պայմանավորված է «հարց լուծողների» ինստիտուտով, և ակնհայտ երևում է սպայական կազմի ոչ լիարժեք իրավունքների իրացման կամ իրացնելու ցանկություն չունենալու օրինակներ։

«Մի իրավիճակ է ստեղծվել, երբ բանակում հարցերը լուծվում են սպառնալիքի, վիրավորանքի, ծեծի, բռնության, պատվի, արժանապատվության ստորացման միջոցով։ Վերջերս տասը գործ էի ուսումնասիրում, և տասից հինգը ինքնասպանության, իսկ մյուս հինգը՝ սպանության գործեր էին, որտեղ կարմիր թելով անցնում էր պատվի և արժանապատվության ստորացման, հայհոյանքի, աման լվանալու, անկողին հավաքելու գիծը։ Չեմ հասկանում՝ քանի զոհ է պետք, որ բանակում հայհոյանքն իսպառ վերացվի»,- ամփոփեց Նորիկյանը։


Լիանա Թորոսյան 





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Песня

Продвижение Музыки. Раскрутка Музыки. Продвижение Песни. Раскрутка Песни.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»

Юбилейные медали получат почти 6 тысяч бамовцев

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений


WTA

Путинцева в Бирмингеме завоевала третий титул WTA в карьере



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России