Հեռացեք առանց մեկնաբանության ու բացատրության. ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնի վարիչը՝ բանակում կարգուկանոնի համար պատասխանատուներին
ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է 2020-ին բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերին։ Քննադատելով իշխանություններին այս դեպքերի համար՝ նա բանակում կարգուկանոնի համար պատասխանատուներին կոչ է անելով հրաժարվել իրենց պաշտոններից։
«Գոնե հեռացեք, հեռացեք առանց մեկնաբանության ու բացատրության»,– գրել է նա՝ նշելով, որ թող այդ պաշտոնները զբաղեցնեն նրանք, ովքեր կարգուկանուն կհաստատեն բանակում, իսկ եթե նրանք չեն էլ կարող, ապա թող նրանք էլ հեռանան։
Համլետ Պետրոսյանը նաև նշել է, որ Ազգային ժողովն անգործության է մատնված։ Ըստ նրա՝ ԱԺ–ն պետք է մի օրենք ընդունի, որ բանակում յուրաքանչյուր այսպիսի դեպքից հետո օրենքի ուժով պատվազրկվի պատասխանատու հրամանատարը, իսկ ստորաբաժանումը՝ ցրվի:
Նա նաև հարց է ուղղում պատասխանատուներին.«Դո՞ւք ում դեմ եք պատերազմում ... թշնամո՞ւ, թե սեփական ժողովրդի»: