Կարեն Ասլանյանը երկրորդ բրոնզե մեդալը բերեց Հայաստանի հավաքականի հաշվարկին
0
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը երրորդ տեղի համար գոտեմարտում հանդիպեց Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Իշտվան Վանգային ու կամային հաղթանակ տարավ: Կարենը Հայաստանի հավաքականի հաշվարկին Կարապետ Չալյանից հետո բերեց երկրորդ բրոնզե մեդալը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ