103news.com
World News in Armenian
Февраль
2020

40 օրում՝ 10 մահվան դեպք բանակում. Ըստ իրավապաշտպանների՝ նախարարը պետք է հրապարակային հստակ քայլեր ներկայացնի հանրությանը

0

Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքեր կանխելու համար պաշտպանության նախարարը պետք է հրապարակային հստակ քայլեր ներկայացնի հանրությանը։

«Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով բանակում մահացության այն դեպքերին, որոնք հակառակորդի կրակոցից չեն։ Սաքունցի խոսքով՝ այս տարվա սկզբից՝ 40 օրում բանակում մահացության 10 դեպք է արդեն գրանցվել, ինչը մեծ թիվ է։ Իսկ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդհանրապես լռում է, անհասկանալի է, թե ինչով է զբաղված։

«Չգիտեմ՝ իրենք ինչ են անում, բայց վիճակը չի փոխվում։ Բայց այս մարդկային զոհերն արդեն լուրջ ահազանգ են։ Եվ խնդիրն այն է, որ ոչ մի բացատրություն, պարզաբանում չեն ներկայացվում։ Հասկանալի էլ չէ, թե ինչ են անում, որ այդ դեպքերը կանխեն»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Արցախի տարբեր զորամասերում երկու զինծառայողի մահացության դեպք է գրանցվել։ Երկու դեպքում էլ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրությունում նշել է, որ դեպքերը գրանցվել են «դեռևս չպարզված հանգամանքներում»։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով այդ դեպքերին, Ազգային ժողովի ամբոնից հայտարարեց, որ սա քրեական ենթամշակույթի հետևանք է։

Նա նշեց, որ հեղափոխությունից հետո բանակում վարտիքները փոխելու խնդիր էր դրվել, վարտիքները փոխվեցին, հետո լվացքի մեքենաներով ապահովեցին զորամասերը:

«Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ խնդիր է: Եվ եթե հանկարծ զինվորներից մեկը կրի մի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ է հայտնվել ուրիշի վարտիքի հետ, դա կարող է այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծել: Այսօրվա քննարկման հիմնական խնդիրն այն է, որ մենք մինչև գենետիկ մակարդակում պետք է այդ խնդիրն ախտորոշենք: Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է»,- ասել էր Փաշինյանը։

Արթուր Սաքունցի խոսքով՝ այն, որ բանակում խաղաղ պայմաններում մահացության դեպքերը քրեական ենթամշակույթի հետևանք են, վաղուց արձանագրված է։

«Բայց հարցը հետևյալն է՝ հիմա զինված ուժերում քրեական ենթամշակույթի կրողներն ովքե՞ր են՝ սպանե՞րը, զինվորնե՞րը։ Այսինքն՝ խնդիրն այն է, թե ի՞նչ քայլեր են արվում զինված ուժերում այդ քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար։ Մենք չենք կարող անընդհատ նկարագրել պրոբլեմը, պետք է այդ պրոբլեմի լուծման, իրավիճակի փոփոխության ուղղությամբ ջանքերի, գործողությունների, ծրագրերի մասին խոսել ու դրանք ներկայացնել։ Բայց մենք առայժմ չենք տեսնում դա»,- ասում է Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ յուրաքանչյուր նման դեպքից հետո միայն քրեական գործ հարուցելով չենք կարող բավարարվել։

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը նշում է, որ պետք է խոսել այն մարդկանց մասին, ովքեր բանակում քրեական ենթամշակույթի կրողներն են։

«Չեմ վիճում, որ քրեական ենթամշակույթի առկայությունը լուրջ խնդիր է, և դրա հետևանքով են այս դեպքերը տեղի ունենում։ Բայց մեր բանակում սպանություններից մեկի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռներից մեկում նշվում է հետևյալը՝ գրեթե բառացի մեջբերեմ. արգելանքի տակ գտնվող մարդկանց դեպքում, իսկ զորակոչիկները նույնպես համարվում են արգելանքի տակ գտնվող, պետությունը պարտավոր է ներկայացնել բավարար ու համոզիչ բացատրություն՝ բանակում առաջացած վնասվածքների կամ վրա հասած մահվան դեպքերի վերաբերյալ։

Հիմա տեսեք, եթե խնդրի հիմքում դրված է այդ քրեական ենթամշակույթը, որը առարկայական չէ, վերացական բան է, դու չես կարող քրեական ենթամշակույթի դեմ քրեական գործ հարուցել, ծառայողական քննություն սկսել։ Խնդիրն այն է, թե ովքե՞ր են զինված ուժերում այդ քրեական ենթամշակույթի աջակիցները, նրանց մասին պետք է խոսենք»,- «Մեդիալաբին» ասում է Էդգար Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ այս խնդրի հիմքում ոչ թե դրվում են կոնկրետ պատասխանատու մարդիկ, այլ ինչ-որ աբստրակտ ենթամշակույթ։ Ըստ նրա՝ խնդիրը շատ ավելի խորն է։

«Մի քանի օր առաջ իմ հարցազրույցներից մեկի կապակցությամբ պաշտպանության նախարարի խորհրդականը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, իմ հարցազրույցը դրել էր մեջը ու ասում էր՝ նրանք են եվրոպական կառույցներից փողեր ստացողները, բանակը վարկաբեկում են, ատելություն են ձևավորում սպայի նկատմամբ։

Եվ դա ասում է պետական պաշտոնյան։ Այսինքն՝ խնդիրը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս արժեքային համակարգի կրողները պաշտոններ են զբաղեցնում զինված ուժերում»,- հավելում է իրավապաշտպանը։

Ըստ Էդգար Խաչատրյանի՝ չնայած նմանօրինակ դեպքերից հետո տեղեկություններ են լինում, որ նախարարն այցելել է զորամասեր, վերջին դեպքերից մեկով անգամ հրամանատարական կազմի պաշտոնանկություններ եղան, բայց շատ ավելի լուրջ պետք է մոտենան այս հարցին, ոչ թե պատասխանատուներին միայն աշխատանքից ազատեն, այլ պետք է նաև քրեական գործեր հարուցեն։ Բայց դա այսօր տեսանելի չէ։

«Երբ նայում ենք մեր ուսումնասիրությունների ու մոնիթորինգի արդյունքները, տեսնում ենք, որ տարիներ շարունակ նույն մարդկանց ղեկավարության տակ գտնվող զորամասերում խնդիրները շարունակվում են։ Այսինքն՝ այդ մարդիկ չեն պատժվում, շարունակում են պաշտոնավարել, լավագույն դեպքում մի զորամասից մյուսն են տեղափոխվում։ Իսկ խնդիրները չեն լուծվում»,- հավելում է Խաչատրյանը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am

The post 40 օրում՝ 10 մահվան դեպք բանակում. Ըստ իրավապաշտպանների՝ նախարարը պետք է հրապարակային հստակ քայլեր ներկայացնի հանրությանը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Как и где заказать вкусные бургеры на дом?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Запланирован новый этап модернизации клинического центра имени Логинова



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Елена Волкова

Фестиваль «Большая сцена» приглашает к участию талантливых людей со всей России




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве

Владимир Ефимов рассказал, каким будет комплекс «Олимпийский» после реконструкции


Каспер Рууд

«Немного не повезло». Рууд — о матче на Кубке Лэйвера с Серундоло



Новости Крыма на Sevpoisk.ru


Минск

Лукашенко поддержал расширение взаимоуважительного диалога с Ереваном



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России