«ՀՀ նախկին իշխանության ԼՂ հարցով ժառանգությունը Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի պայմանավորվածություններն էին, որոնք ներկայիս իշխանություններն ի չիք դարձրեցին». Վիտալի Բալասանյան
Ես ռազմական և քաղաքական գործիչ եմ, ես միայն քննադատություններ չեմ անում, ես առաջարկություններ եմ անում: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կարծիք հայտնելու, քննադատելու, առաջարկություններ անելու: Ես մտահոգված եմ մեր երկրով՝ Արցախի և Հայաստանի, հատկապես որ, ԼՂ հարցը դեռ չի լուծվել: Կրկնում եմ՝ վերջին 2 տարում մենք բանակցությունները փակուղի ենք տարել, ես ժամանակ առ ժամանակ արձագանքել եմ, կոշտ արձագանքել եմ Ժնևյան, մյունխենյան հանդիպումներին: Որևէ մեկին անձնավորել չի կարելի: