Добавить новость
103news.com
World News in Armenian
Февраль
2020

«Ես պնդում եմ, որ աբսուրդ է այս ամենը». Արա Բաբլոյանը` իր մեղադրանքը փոխելու մասին. News.am

0

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր գործով սխալ տեղեկատվություն են տալիս:  NEWS.am-ի հետ զրույցում Արա Բաբլոյանն անդրադարձել է իր դեմ առաջադրված քրեական գործին և մեղադրանքը փոփոխելուն:

«Քանի որ վարչապետը շատ հանգամանորեն փորձեց հիմնավորել ամբողջ էդ գործընթացը Հանրային հեռուստատեսությամբ, ես անմիջապես դիմեցի Պետրոս Ղազարյանին, որ տա ինձ հնարավորություն նույն հաղորդաշարում, նույն ժամանակահատվածում բացատրել ամբողջ այդ գործընթացը ու կարողանալ ափսոսանքս հայտնել, որ վարչապետի խորհրդականները կամ օգնականները, որոնք որ պետք է տան իրեն տան իրեն տեղեկություններ և պետք է տան տեղեկություններ, որոնք որ ցանկալի կլինի լսել, կամ ինչ-որ հարցի լուծում տալ, այլ էական տեղեկություններ, որովհետև ի վերջո իրենք դնում են մեր երկրի գործադիր իշխանության առաջին դեմքին վատ դրության մեջ: Որովհետև մարդը միլիոնավոր կամ հազարավոր հեռուստադիտողներին ինչ-որ բան է բացատրում, որը բացառապես էդպես չի:

Օրինակ` բացատրվում է, որ Գագիկ Հարությունյանը ամսի 5-ին գրել էր դիմում, հետո որոշեցին, որ դա լավ չի, որոշեցին, որ դիմումը դարձնեն ամսի 1-ով, էն դեպքում, որ իմ քրեական գործով, բացառապես նման բան գոյություն չունի և մեր պարագայում ես ուզում եմ ասեմ, որ չկա որևիցե դրվագ, որ Արա Բաբլոյանը խախտած լինի իր պարտականությունը Ազգային ժողովի բնականոն աշխատանքը ապահովելու»,- ասաց նա:

Բաբլոյանը տարակուսանք է հայտնել, որ եթե 94 պատգամավոր նույնիսկ կասկածի տակ չի դրել, թե ինչու է նոր Կանոնակարգով հարցը քննարկում, այլ ոչ թե հինով և բոլորը քվեարկել են, ապա ի՞նչի պետք է 94-ը ճիշտ լինեն, 1-ը սխալ:

«Այս հարցում հիմնական օրերը ամսի 5-ն ու 12-ն են: Ամսի 5-ին հրապարակվել է իմ կողմից ստորագրված փաստաթուղթը, որը ոչ թե ստորագրվել է ամսի 5-ին, այլ ստորագրվել է ամսի 2-ին, օրենքն ընդունվում է հրապարակման օրը և երկրորդ հրապարակումը տեղի է ունեցել ամսի 12-ին, որը համապատասխանում է կանոնակարգի այն պահանջին, որ 7-օրյա ժամկետում Գագիկ Հարությունյանը կարող է իր գրությունը հետ վերցնել, եթե չի վերցրել ես կարող եմ արձանագրել, որ նա արդեն ՍԴ նախագահ չէ: Միևնույն ժամանակ, գործող Սահմանադրությունն ասում է, որ ՍԴ նախագահը, երբ դիմում է տալիս, ապա պետք է 30 օրվա ընթացքում ընտրվի նոր նախագահ, ես ուզում եմ հասկանալ, որտեղ է Արա Բաբլոյանի խախտումը, որն ինքը թույլ է տվել: Կամ Արա Բաբլոյանն իրավասություն ո՞ւնի կանչի Գագիկ Հարությունյանին և ասի` ինչու եք 20 օր շուտ տալիս Ձեր դիմումը: Ես պնդում եմ, որ աբսուրդ է այս ամենը, ավելի լավ է իրենք հիմա կարճեին և իմ երկրի վարչապետին չդնեին վատ վիճակի մեջ»,- ասաց նա:

Բաբլոյանը նշեց, որ պետք է իրավապահները ներկայացնեն, թե որտեղ են գտնում իր լիազորությունների չարաշահումը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

 





Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве





Москва

Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Город одобрил гранты для столичных компаний более чем на 1 млрд рублей



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Deep Purple

Deep Purple — The Well Dressed Guitar




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Московские спортсмены выиграли 141 медаль на Играх стран БРИКС

Депутат МГД Киселева назвала санкции ЕС поводом для поздравлений

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


Анна Калинская

Калинская уступила Пегуле в финале турнира в Берлине



Новости Крыма на Sevpoisk.ru


Game News

Model viewer forensics reveal that Elden Ring: Shadow of the Erdtree's Dancing Lion boss is actually two little guys piloting it around



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России