«Այսօր քաղաքացիներին բաժանում են բնազդով՝ դու սև ես, նա սպիտակ է, դու թալանչի ես, նա թալանչի չէ, դու նախկին ես, նա ներկա է»․ Արթուր Համբարձումյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, Շիրակի պետական համալսարանի կառավարման ամբիոնի դասախոս Արթուր Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, կարծիք հայտնեց, որ սա արվում է սահմանադրական դատարանի ներկայիս անդամներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի «գրպանում հայտնված իրավաբաններով» փոխելու նպատակով։ Արթուր Համբարձումյանն անդրադարձավ նաև նրան, որ իմքայլականները որևէ բարոյական իրավունք չունեն իրենց քննադատողներին կապել նախկին իշխանավորների հետ, քանի …