103news.com
World News in Armenian
Февраль
2020

«Սամվել Բաբայանը ճիշտ է ասում, ինքն էլ է գումար բաժանում, մյուսներն էլ են բաժանում». Վահան Բադասյանը՝ Արցախում ընտրությունների մասին

0

«Մեդիալաբի» զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարո՛ն Բադասյան, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար: Ինչպե՞ս եք գնահատում։ Որքանո՞վ էր սա ՀՀ-ի կողմից պարտադրված նշանակում։

– Գիտեք՝ Ջալալը մեր մարտական ընկերներից է, բանակի մեր լավագույն սպաներից և արժանի գեներալներից մեկը։ Ես ուզում եմ նաև կարևորել Կարեն Աբրահամյանի ծառայությունը, նա ազնիվ, անաչառ ծառայող է, նրան ճանաչում եմ արդեն երեք տասնամյակ։ Այդ հարցը նաև ես էի բարձրացրել, պահանջել և կոչ էի արել, որ հատուկ նիստ հրավիրեն և հարցը պարզեն։ 

Սակայն մի կադրը մեկ ուրիշ կադրով փոխելը հարցի լուծում չէ, հարցի լուծումը համակարգային է։ Մինչև սպայի դերը զորամասում չբարձրացվի պատշաճ մակարդակի, երևույթները կրկնվելու են։ 

Այսօր սպայի դերը գրեթե զրոյի է հավասարվել։ Ավելին ասեմ՝ ռազմական ոստիկանության ցանկացած մակարդակի սպայի կամ ենթասպայի դերն ավելի բարձր է, քան զորամասի հրամանատար գնդապետի դերը։ Օրենսդրություն կփոխեն, թե մեկ այլ բան՝ չգիտեմ, բայց իրենք մեկ բան պետք է անեն՝ մինչև սա չփոխվի, չի լինի ոչինչ։ Ոչ միայն սպայի դերը պետք է բարձրանա, այլ նաև սպայի վիճակը պետք է լավանա։ 

Պետք է բանակը կարողանա ընտրություն կատարել և լավագույն սպաներին տանի, նշանակի կրտսեր հրամանատար։ Այսօր բանակն այդ հնարավորությունը չունի, որովհետև անգամ միակ՝ Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանը կադր չունի։ Ինչի՞ մասին է խոսքը, ինչո՞ւ չեն գնում, հայրենասե՞ր չեն, ցանկացո՞ղ չկա։ Ո՛չ… և՛ հայրենասեր են, և՛ ցանկացող։ Թող տնտղեն, պատճառները լավ իմանան։ 

– Իսկ որքանո՞վ էր պարտադրված այս նշանակումը, ի՞նչ է տալիս այս նշանակումը։

– Ես կխնդրեի շատ մեծ նշանակություն չտալ, թե ով որտեղից է նշանակվել։ Հարցը դա չէ, հարցն այն է, որ չպետք է ընդհանրապես վաղն էլ Ջալալին աշխատանքից հանեն՝ մեկ ուրիշով փոխարինեն, եթե, Աստված չանի, էլի նման երևույթներ կրկնվեն։ Կրկնում եմ՝ այս նշանակումները ինձ համար որևէ նշանակություն չունեն, եթե չկան համակարգային փոփոխություններ։ 

Այսինքն՝ ի՞նչ, կարծում եք՝ Կարեն Աբրահամյա՞նն էր մեղավոր, որ բանակում նման երևույթներ էին կատարվում, ինքը լավ չի՞ վերահսկել։ Ո՛չ, նման բան չկա։ Մեղավորը համակարգն է, որ գոյություն ունի, և չեն ուզում այդ համակարգից հրաժարվել։

– Պարո՛ն Բադասյան, Սամվել Բաբայանը հայտարարել է, որ բանակում գումար են բաժանում ընտրություններից առաջ։ Դուք ի՞նչ եք արձանագրել։

Սամվել Բաբայանը ճիշտ է ասում։ Ինքն էլ է գումար բաժանում, մյուսներն էլ են բաժանում։ Այսինքն՝ ինքը, Վիտալի Բալասանյանը և Արայիկ Հարությունյանը տասնյակների հասնող շտաբներ են դրել բոլոր շրջկենտրոններում և, այսպես կոչված, աշխատավարձեր են տալիս մարդկանց, և մենք գիտենք, որ դա ընտրակաշառք է։ 

Այստեղ է ասված՝ գողն առաջինն է բարձրաձայնում գողության մասին։ Եկեք նայեք և տեսեք, որ դեռ ընտրությունները չսկսված՝ ամիսներ, անգամ մեկ տարի շարունակ Սամվել Բաբայանը և Արայիկ Հարությունյանը (մասշտաբը, իհարկե, կարող է տարբեր լինել), շտաբներ ստեղծած, գրասենյակներ բացել, փող են բաժանում բացեիբաց, իհարկե Վիտալի Բալասանյանը շատ քիչ է բաժանում։ 

Փող բաժանողները այսքանն են, էլ բաժանող չկա։ Դրա դեմն առնող չկա։ Պարտադիր չէ՝ փողը տանեն տան կոնկրետ մարդկանց, ասեն՝ ձայն տվեք, դա աշխատավարձի տեսքով են տալիս։ 

– Ասում են՝ հիմնական մրցակցությունը երկու թեկնածուների՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մայիլյանի միջև է լինելու։

– Չգիտեմ՝ ում միջև է հիմնական մրցակցությունը, բայց հիմնական թեկնածուներն ասեմ ովքեր են՝ մենք ենք և մյուսները, մենք իրական ընդդիմությունն ենք, մեր գաղափարներով և ժողովրդի դարդուցավը իմացող իրական և միակ ընդդիմությունը, իսկ մյուսներն էլ ամենավերջին, ստոր ձևով վերարտադրվողներն են, որոնք ուզում են խաբել ժողովրդին և նորից իշխանությունը զավթել և շարունակել երկրի թալանը։

– Երկրորդ փուլի հավանականություն կա՞։

– Այո՛, հնարավոր է։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am

The post «Սամվել Բաբայանը ճիշտ է ասում, ինքն էլ է գումար բաժանում, մյուսներն էլ են բաժանում». Վահան Բադասյանը՝ Արցախում ընտրությունների մասին appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин: МЦД продлят до Калужской, Смоленской, Тульской и Ярославской областей





Москва

Стоит ли отдавать ребенка в частную школу?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин пообещал продлить скоростные диаметры Москвы в Ярославскую область



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Comedy Club

«Я сидел спиной к сцене между двумя незнакомыми людьми». Павел Воля в Comedy Club рассказал подробности о свадьбе Харламова




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Олимпийские ценности: доступное жилье в Иваново сдадут по улучшенному стандарту

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»


ATP

Пекин (ATP). 2-й круг. Котов сыграет с Коболли, Сафиуллин – с Синнером, Медведев – с Маннарино



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

Подведены итоги конкурса «Мы верим твердо в героев спорта»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России