Իսպանիայում կորոնավիրուսով վարակման 24 դեպք է հաստատվել, Իտալիայում՝ 650, Շվեյցարիայում և Շվեդիայում՝ 5, առաջինը՝ Հյուսիսային Իռլանդիայում
Իսպանիայի Վալենսիա նահանգի առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է, որ նահանգում կորոնավիրուսի վեց նոր դեպք է արձանագրվել:
Ինչպես հաղորդում է CNN-ը, Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում հաստատվել է վարակման առաջին դեպքը: Ընդհանուր առմամբ, Իսպանիայում վարակակիրների թիվը հասել է 24-ի:
22 մարդ կարանտինի մեջ է գտնվում՝ 4-ը Տեներիֆեում, 4-ը Մադրիդում, 3-ը Բարսելոնայում, 8-ը՝ Վալենսիայում, մեկական՝ Սեգովիայում, Լա Գոմերայում և Սևիլյայում: Երկու մարդ ապաքինվել է:
Հաղորդվում է, որ Իտալիայում վարակակիրների թիվը հասել է 650-ի: Քաղպաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելիի խոսքով՝ 35 000 բժշկական դիմակ է ուղարկվել առավել խոցելի շրջաններ:
Կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել Հյուսիսային Իռլանդիայում:
Բացի այդ, COVID-19 կորոնավիրուսով վարակման 5 դեպք է հաստատվել Շվեդիայի երեք շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Ստոկհոլմում: Այս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:
Հիվանդության հինգերորդ դեպքն է արձանագրվել Շվեյցարիայում, ինչպես ասվում է երկրի հանրային առողջապահության դաշնային գրասենյակի հայտարարության մեջ: