ՈՒԵՖԱ-ն «Լիվերպուլին» չեմպիոնություն չի շնորհի, եթե ԱՊԼ-ի այս մրցաշրջանը վաղաժամ դադարեցվի
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հերքել է այն տեղեկությունը, թե «Լիվերպուլը» կարող է ԱՊԼ-ի չեմպիոնների տիտղոս ստանալ չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում 2019/20 մրցաշրջանը կարող է դադարեցվել: Այս մասին հայտնում է Eurosport.ru-ն:
«Ես կեղծ լուրեր եմ տեսել այն մասին, թե ՈՒԵՖԱ-ն առաջնություններին խորհուրդ կտա ավարտել մրցաշրջանը և չեմպիոններ ճանաչել այն թիմերը, որոնք առաջին հորիզոնականում են ներկա պահին: Ես հայտարարում եմ, որ դա ճիշտ չէ: Մեր նպատակն առաջնություններն ավարտին հասցնելն է: Մենք որևէ ասոցիացիայի կամ լիգայի նմանատիպ ոչինչ չենք առաջարկել»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում SPORTbible-ը:
Նշվում է, որ պարբերականի թվիթերյան էջում արդեն ԱՊԼ այլ ակումբների երկրպագուներ են հավաքվել, որոնք միայն ուրախ կլինեին, եթե մրցաշրջանն ավարտին չհասցվեր, իսկ «Լիվերպուլը» զրկվեր ցանկալի չեմպիոնությունից: