ԱԳՆ-ն՝ ԵՄ տարածք օտարերկրացիների մուտքի սահմանափակման մասին
Մարտի 17-ին ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնել են Եվրոպական հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված առաջարկին` ներդնել 30-օրյա սահմանափակում (ժամկետը կարող է հետագայում երկարաձգվել՝ ըստ անհրաժեշտության) դեպի «Եվրոպական միություն +1» տարածք (որը ներառում է Շենգենյան գոտու բոլոր անդամ երկրներին և ասոցացված անդամ 4 երկրներին՝ Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա և Լիխտենշտեյն, ինչպես նաև Իռլանդիային և Միացյալ Թագավորությանը՝ այս երկու …