Քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը կապահովվի միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով
Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև բոլոր մարզպետարանները այսուհետ պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։ Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը …