103news.com
World News in Armenian
Март
2020

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան իր աշխատողների համար դիմակներ է կարում

0
Նախատեսում են 5-10 հազար հատ բժշկական դիմակներ կարել, ինչը բավարար կլինի նաև նրանց ընտանիքների անդամներին ապահովելու համար։


Մարզպետարանում ստեղծված կորոնավիրուսի կանխարգելման շտաբի անդամները պարբերաբար այցելում են ինչպես «Գլորիա», այնպես էլ մյուս կարի արտադրամասեր, հորդորում են իրականացնել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ վիրուսի ներթափանցումից խուսափելու համար։


Ավելի քան 2000 աշխատող ունեցող «Գլորիա» կարի ֆաբրիկան մասնագետները ռիսկային են համարում վարակի տարածման առումով։ Նրանք ֆաբրիկայի հիմնադիր ղեկավար Բագրատ Դարբինյանին հորդորեցին մուտքի մոտ հեռահար ջերմաչափումներ անել և պարբերաբար ախտահանել արտադրական տարածքները։


«Գլորիա»-ի տնօրենն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ որոշ դժվարություններ ունեն միայն բեռնափոխադրումների հետ կապված: Իրենց պատվիրատու գործընկերները հիմնականում կորոնավիրուսի այսօրվա կիզակետ համարվող Իտալիայից են, որտեղից ստանում են նաև հումքը։ Բեռների ախտահանման և վիրուսի տարածումը կանխարգելելու այլ միջոցառումները երկարաձգում են բեռների տեղ հասնելու ժամկետները։


Տեքստիլ արտադրությամբ զբաղվող մեկ այլ՝ «Սարտոն» ընկերությունում ևս հավաստիացրել են, թե իրականացնում են անհրաժեշտ միջոցառումները, բայց տնօրեն Ռոբերտ Ղուբաթյանը նաև շեշտել է, որ մեծ արտադրությունում աշխատողների շփումները սահմանափակել հնարավոր չէ։ Ջերմաչափիչ սարք դեռևս չունեն, բայց հավաստիացրել են, որ իրավիճակն անընդհատ վերահսկում են և ակներև վիրուսային հիվանդությունների ախտանշաններ կամ ջերմություն ունեցողներին տուն են ուղարկում։


Լոռու մարզի երկրորդ ամենախոշոր գործատուն մետաղական հանքավայր շահագործող «Թեղուտ» ընկերությունն է։ Մոտ 1000 աշխատակից ունի։ Այսօր «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան ընկերությունից հայտնեցին, որ առայժմ գործունեությունը դադարեցնելու որևէ պատճառ չունեն։ Վարչական աշխատողների մի մասն անցել է հեռավար աշխատանքի, տանից են աշխատում։ Իսկ արտադրամասերում բնականոն գործընթաց է։ Համոզված են, որ հատկապես տարբեր քիմիկատներ կիրառող արտադրամասերն անվտանգ են վիրուսի ներթափանցման համար։


Ընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին նաև, որ միջազգային շուկայում մետաղների գների իջեցման հետ կապված չեն նվազեցրել իրենց արտադրական ծավալները։ «Այնուամենայնիվ, ընկերությունը կշարունակի դիտարկել միջազգային շուկայում մետաղական գները և կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները գներին համարժեք արձագանք ապահովելու համար։ Կարծում ենք, որ շուկան ինքնակարգավորվելու է», - ասված է ընկերության գրավոր պատասխանում:


Ընկերությունից նաև հայտնել են, որ այս պահի դրությամբ արտադրանքի արտահանման խոչընդոտներ չունեն. - «Իրավիճակն աշխարհում փոփոխվում է սրընթաց տեմպերով, և բեռնափոխադրումների հետ կապված բարդություններ առաջանալու դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն»:


Լոռու մարզում պետական ու համայնքային հիմնարկություններն աշխատում են մասնակի, որոշ աշխատողների՝ տարեցներին, անչափահաս երեխաներ ունեցողներին ու հղիներին տուն են ուղարկել։ Մասնավոր բիզնեսի ոլորտում անհանգստությունները կապված են միայն հաճախորդներ չունենալու հետ։


Վանաձորի վարսավիրանոցներից մի քանիսը փակ են, մյուսները հատուկենտ հաճախորդ ունեն։


Դեղատներում հավաստիացնում են, թե դեղորայքի ու ախտահանիչ միջոցների դեֆիցիտ գրեթե չունեն։ Միայն դիմակներն են դեռևս դժվար ճարվում։ 


Իսկ վանաձորցիների կյանքում արտակարգ դրությունը որևէ արտակարգ փոփոխություն չի բերել։ Փողոցներում հատուկենտ մարդիկ են դիմակներով։ Ասում են՝ ապրում են իրենց բնականոն կյանքով։




 




Губернаторы России
Москва

Собянин: К учебному году в МЭШ обновили популярные сервисы и запустили новые





Москва

Поздравления с днем референдума о независимости


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин рассказал о новых резидентах ОЭЗ «Технополис Москва»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Шевчук

Петербуржцы Юрий Шевчук, Дмитрий Шагин, Мария Любичева и Борис Вишневский предоставили свои лоты на благотворительный аукцион «Яблока» в поддержку политических заключённых




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Владимир Ефимов рассказал, каким будет комплекс «Олимпийский» после реконструкции

Набор в резерв сборных для участия в школьных олимпиадах объявили в Москве

В Тверской области временно прекращено движение по трассе М-9 «Балтия» в Нелидовском районе


Ирина Хромачёва

Хромачева и Данилина вышли в финал турнира в Хуахине



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Ждать ли нам экстремально холодной зимы после знойного сентября: синоптики обновили прогноз на зиму



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России