Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2020

Հայաստանի կրթական համակարգը անցնում է հեռավար ուսուցման. Արայիկ Հարությունյան

0

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Հայաստանի կրթական համակարգը անցնում է հեռավար ուսուցման, և առաջիկա երկու շաբաթները փորձնական են լինելու՝ հասկանալու, թե արդյոք հեռավար ուսուցումը ամբողջությամբ լրացնելո՞ւ է առկային։

Նախախարը մեջբերեց երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման 21-րդ կետը, ըստ որի արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական բոլոր տիպի ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման։

«Բուհական համակարգի առումով մենք կարողացել ենք գտնել լուծումներ՝ վերջին մի քանի օրերին բուհերի հետ համագործակցությամբ և խորհրդակցությունների արդյունքում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ բուհերը հաստատել են, որ իրենք այս ընթացքում ընթացքում հեռավար ուսուցման տարբեր միջոցներով հանձն են առել և սկսել են արդեն իրականացնել հեռավար ուսուցումը», - նշեց նախարարը։

Հարությունյանի խոսքով, բուհերում իրականացվող այս գործընթացը մշտադիտարկում են՝ հասկանալու իրականացվող հեռավար ուսուցման ամբողջականությունը․ - «Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին, ապա այստեղ մենք մեծ ոգևորություն ենք տեսնում։ Առանց մեր միջամտության արդեն որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում դասարաններ, առանձին դեպքերում ուսուցիչներ սկսել են կիրառել առցանց հարթակները՝ կրթական պրոցեսի անընդհատությունը ապահովելու համար։ Եվ ես այդ մասնագետներին, այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին, կազմակերպիչներին ողջունում եմ և ասում եմ, որ դուք մեր գործընկերներն եք, և մենք ենք ձեր գործընկերը, և միասին համագործակցությամբ այս փուլը պետք է անցնենք և օգնենք բոլոր այն կրթական հաստատություններին, որոնք մինչև հիմա հնարավորություն չեն ունեցել հեռավար ուսուցման կազմակերպման, կամ չեն ունեցել նման գործիքներ, նման գործիքներ տրամադրենք»։

«Չենք կարող ասել, որ էս պահին կարող ենք ապահովել բոլոր հնարավորությունները։ Սա, ըստ էության, դառնալու է հեռավար ուսուցման հանրակրթության ոլորտում համազգային պիլոտային ծրագիր», - ընդգծեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ կառավարության ծրագրով հեռավար կրթության համակարգի ներդրումը հանրակրթության ոլորտում սահմանված էր 2021թ. դեկտեմբերին, սակայն կօգտագործվի ներկա հնարավորությունը՝ ծրագիրն ավելի շուտ իրականացնելու համար։

Ստեղծվել է heravar.armedu.am պորտալը, ուր նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին տեղեկություն է հավաքված։ Ուսուցիչների համար իրականացվելու է վերապատրաստման գործընթաց, որպեսզի նրանք կարողանան անհրաժեշտ գիտելիք ու փորձ ձեռք բերել հեռավար կրթության համար։

Ըստ Հարությունյանի, խոսքը չի գնում դպրոցներից հեռավար ուսուցում իրականցնելու մասին, խոսքը գնում է աշակերտների ուսուցումը տեխնիկական միջոցներով կազմակերպելու մասին, և որևէ մեկը դպրոցից այն չի իրականացնելու․ - «Մենք այս ընթացքում, առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում կփորձենք հասկանալ էն ծավալը հեռավար կրթության, որ իրականացվում է՝ սկսած պրիմիտիվ գործիքներից, ասենք էլ․ փոստի միջոցով առաջադրանքներ տալու և ստանալու, և վերջացրած ուղիղ տեսակապերով, տարբեր սոցիալական հարթակների, մեսենջերների հարթակներում ուղիղ տեսակապով և խմբային տեսակապով դասեր անցկացնելով, առաջադրանքներ տալով։ Այս ամբողջ ծավալը ուսումնասիրելուց հետո երկու շաբաթվա ընթացքում մենք կհասկանանք, թե որքան արդյունավետ է այն իրականացվում, և արդյոք մենք արտակարգ դրության ավարտից հետո ստիպված չենք լինելու երկարացնելու և լրացուցիչ պարապմունքներ նշանակելու»։

Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր առավոտյան 8։30 - 9։30-ը և 11։30 - 12։40-ը լինելու են դասեր։ Բացի այդ, Ucom ընկերությունը առանձին ալիք է տրամադրելու դասերի համար, ու 24 ժամ հեռարձակվելու են դասընթացներ։ Վերջապես նախարարությունն ունենալու է YouTube-ի իր ալիքը, որ տեղադրվելու են դասընթացների տեսանյութերը։ Ընդ որում, Ucom-ի հաճախորդների համար այս ալիք հաճախելը լինելու է անվճար, այսինքն ծախսված ինտերնետի համար գումար չի գանձվելու։





Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы





Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Николай Цискаридзе

Цискаридзе высказался о спасении Волочковой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Людмила Самсонова

Людмила Самсонова не отдала голландскую траву // Она продолжила серию российских побед на теннисном турнире в Хертогенбосе



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России