Էջմիածինից ելքը սահմանափակելու և ջերմաչափում իրականացնելու գործընթացն այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է. պարետ
![Էջմիածինից ելքը սահմանափակելու և ջերմաչափում իրականացնելու գործընթացն այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է. պարետ](http://armedia.am/static/news/s/2020/03/81030.jpg)
Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրել է պարետ Տիգրան Ավինյանը։