Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2020

Մեղմ սահմանափակումներ՝ արտակարգ դրության պայմաններում և խիստ արգելքներ՝ «արտակարգից» առաջ. ինչպես են ՀՀ-ն և Վրաստանը պայքարում կորոնավիրուսի դեմ

0

Նոր կորոնավիրուսով պայմանավորված մարտի 16-ից Հայաստանի ողջ տարածքում առավելագույն ժամկետով՝ 30 օրով արտակարգ դրություն է  հայտարարված: Սակայն, արտակարգ դրությամբ բավական մեղմ սահմանափակումներ կան, առավել ճիշտ՝ ընտրության հնարավորություն՝ գործատուին, աշխատողին, մասնագետին, արտակարգ դրության հիմնական «թիրախում» կամ թիրախում մամուլն է:
 
Արտակարգ դրությամբ սահմանափակվել է մամուլի ազատությունը, ինչն, ինչ-որ տեղ՝ արտակարգ դրության պայմաններում հասկանալի է, սակայն ձևակերպումը, մամուլից հեռացվող նյութերը, անհասկանալի են դարձնում պարետի որոշումը: Օրինակ` Կրասնոդարում հայ է մահացել, տեղի մամուլից հայկական մամուլը թարգմանություն է  անում, պարետը ծանուցում է  ուղարկում լրատվամիջոցներին նյութը հեռացնելու համար, իսկ ԱԳՆ-ն տվյալ պահին այդ լուրը հաստատում է:

Մյուս սահմափակումը արտակարգ դրության պայմաններում մինչև 20 անձով միջոցառումների անցկացումն է, սակայն դա ևս չի վերահսկվում, որովհետև պարբերաբար սոցիալական ցանցերում հրապարակումներ են լինում այս կամ այն բնակավայրում բազմամարդ հուղարկավորության կամ մեկ այլ միջոցառման մասին: Այսինքն` դա ևս պարետն է որոշելու՝ ըստ բնակավայրի կարող է սահմանափակել որևէ միջոցառման մասնակիցների թիվը, կարող է՝ չսահմանափակել: Բայց այստեղ էլ մեկ այլ հարց կա. որ տարածքում քանի՞ պարետ կա, ովքե՞ր են, ի՞նչ որոշում են կայացրել, դեռ հայտնի չէ, բացառությամբ մամուլին ուղարկվող ծանուցումների:

Արտակարգ դրությունն ունի նաև այպես ասած՝ մեխանիկական կարգավորումներ, որը, կարծեք թե, մնաց ստվերում: Նախ` արդյոք այդ սահմանափակումներն են կորոնավիրուսի տարածման հիմնական պատճառները, օրինակ՝ մամուլը, արժե՞ր արդյոք մամուլի՝ կորոնավիրուսին վերաբերող տվյալները հեռացնելու ու մինչև 20 հոգանոց միջոցառումների համար ողջ երկրի տարածքում արտակարգ դրություն հայտարարել, իսկ այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում, գուցե ա՞յլ հարց է լուծում իշխանությունն առանց արտակարգ դրության, այն դեպքում, երբ այդ և բազմաթիվ այլ սահմանափակումներ կարող էր անել առանց արտակարգ դրություն հայտարարելու, երբ համեմատությամբ, սա ՀՀ-ի ամենաազատ արտակարգ դրությունն է: Իսկ գուցե ազատ արտակարգ դրություն հայտարարելու պատճառը սահմանադրական հանրաքվեի հետաձգելու ցանկությունն էր՝ մի քանի օր քարոզարշավ անելուց հետո: Բացի այդ, ի՞նչ էր գրել մամուլը նախքան արտակարգ դրություն հայտարարելը, որը չպիտի աներ արտակարգ դրությունից հետո, ո՞րն է  այստեղ բացատրություն, ո՞ր հրապարակումն էր հասարակության մատնել խուճապի: Բացի այդ, ինչո՞ւ պետք է լրատվամիջոցները խուճապ տարածեն, երկրի թշնամի՞ն են, այնտեղ էլ են մարդիկ՝ երկրի քաղաքացիներ աշխատում:

Բայց ինչ էր անում ՀՀ-ն մինչև արտակարգ դրություն հայտարարելը.

Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը գրառում էր արել, նույն գրառմամբ ելույթ ունեցավ նաև ԱԺ ամբիոնից, թվարկելով, թե ինչ է արել ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման համար: Մակունցը գրել էր.

Փետ. 24. Փակվեց Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ բացառությամբ բեռնափոխադրումների և քաղաքացիների վերադարձի համար: Հետագայում սահմանը փակվեց ամբողջությամբ:   

Մարտ 1 Հայաստանում հայտնաբերվեց մեկ դեպք: ՀՀ քաղաքացին վերադարձել էր հայրենիք Իրանից: Ծաղկաձորում մեկուսացվեցին շփված բոլոր անձինք:

Մարտ 2 Հայաստանում դպրոցները փակվեցին մեկ շաբաթով:

Մարտ 10 Իտալիայում հայտարարվեց ամբողջական կարանտին:

Մարտ 11 Հայաստանում գրանցվեց 3 նոր դեպք՝ Իտալիայից ժամանած անձանց շրջանակում: Մարտ 11 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց ՊԱՆԴԵՄԻԱ:

Մարտ 12 Հայտնաբերվեց Էջմիածնի դեպքը: Կտրուկ միջոցառումներ սկսեցին ձեռնարկվել:

Այստեղ Մակունցը «մոռացել է» նշել, որ երբ ԱՀԿ-ն նախ կոչ արեց կառավարություններին այսպես ասած՝«ուշքի գալ»,  ՀՀ-ի համար կորոնավիրուսը «եսիմ ում շունն էր» հայտարարվում,այնուհետև ԱՀԿ-ն հայտարարեց պանդեմիա, իսկ  ՀՀ վարչապետը Սյունիքում «այո»-ի քարոզարշավ էր անցկացնում: Սա զուտ հիշեցման համար:

Ամփոփելով. ՀՀ-ում արտակարգ իրավիճակ է: Մամուլից նյութերի հեռացում անգամ այն դեպքում, երբ դա վերաբերում է այլ երկրներում կոնորավիրուսի դեպքերին, հետևանքներին, չնայած երեկ այս մասով պարետատունը որոշակի փոփոխություն է արել:

Արտակարգ դրություն է, սակայն հանրային տրանսպորտը գործում է, ռեստորանները` նույնպես, սուպերմարկետները բազմամարդ են, խանութները բաց են և որևէ մեկը չի արգելել նրանց գործունեությունը, փաստաթղթերի և այն գործողությունների համար նախարարություններն աշխատում են, սպասարկում են քաղաքացիների:

Վրաստանում նոր կորոնավիրուսի դեմ կանխարգելից միջոցառումները սկսվել են փետրվարի վերջին և միայն այսօր մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարվեց:

Սակայն, ի՞նչ էր անում Վրաստանը՝ առանց արտակարգ դրության:

Վարչապետի որոշմամբ՝ պետք է պայքարել չորս ուղղությամբ.  առողջապահություն, տնտեսություն, պահուստների կառավարում և հասարակական կարգ: 

Կրթություն

Փետրվարի վերջին նախակրթարանների, դպրոցների ու բուհերի համար մինչև մարտի 16-ը արձակուրդ հայտարարվեց, որն այնուհետև հետաձգվեց մինչև ապրիլի սկիզբ: Կրթությունն իրականացվում է հեռավար:

Վրաստանում ժամանակավորապես դադարեցված են կրթական, սպորտային կամ այլ տիպի միջոցառումները, որոնք կապված բազմամարդ հավաքների հետ:

Սահմանային վերահսկողություն

Սահմանային անցակետերում ապահովում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բարձր ռիսկի գոտիներ սահմանված երկրներից Վրաստան մուտք գործած ուղևորների ստուգումը և Վրաստանում նրանց տեղակայման մասին տեղեկության գրանցումը: Սա մարտի սկզբին: Այնուհետև, մինչև արտակարգ դրություն հայտարարելը, արդեն դադարեցվել էին Վրաստանի արտասահմանյան չվերթները, իրականացվում էին միայն «Վրաստանի ավիաուղիների» չվերթները:

Սարփի, Լարսի և Կարմիր կամրջի սահմանային գոտիների մոտ ստեղծվել էին կարանտինային գոտիներ:

Կորոնավիրուսի հետ կապված միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, պարտադիր կարանտին էին անցնում ցանկացած երկրից վերադարձող Վրաստանի բոլոր քաղաքացիները:

Մարտի 18-ից, Վրաստանում երկու շաբաթով պետական սահմանին արգելվել է օտարերկրացիների մուտքը:

Պետական ապարատ

Նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների աշխատակիցների մի մասը ժամանակավորապես անցել է աշխատանքի հեռակա ռեժիմի: 

Բանակ

Մինչև ապրիլի 13-ը հետաձգել գարնանային պարտադիր զորակոչը:

Վրաստանի պաշտպանության ուժերը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով անցել են զորանոցային ռեժիմի:

Կալանավայրեր

Պատժակատարողական հաստատություններում երկու շաբաթ ժամկետով գործարկվել են հատուկ պայմաններ: Այս ընթացքում կալանավորներն այլևս չեն կարողանա ունենալ ընտանեկան, երկարատև և կարճատև հանդիպումներ, ինչպես նաև չեն ունենա պատժակատարողական հաստատությունը ժամանակավորապես լքելու իրավունք:

Ժամանցի վայրեր

Համակարգող խորհուրդը հանձնարարականով դիմել էր սրճարաններին, ռեստորաններին և բարերին, ժամանակավորապես սահմանափակելու քաղաքացիների անմիջական սպասարկումը և գործել միայն այսպես կոչված ՝ առաքման ծառայություններով:

Առողջապահություն

Մարտի 19-ից արտադրվում են դիմակներ:  Վրաստանի կառավարությունը դիմել է «Գիլիադ» ընկերությանը, որ Վրաստանի համար հատկացվի «Ռեմդոսովիր» դեղորայքի որոշակի քանակ, որպեսզի լրացվի այսպես կոչված պահուստային չափաբաժինը:

Հանրային տրանսպորտ

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, Թբիլիսիի ավտոբուսներում փոխվել է ծառայությունների որոշակի կարգը: Բոլոր տրանսպորտային միջոցներում, մետրոյում արվել են ախտահանումներ:

Ավտոբուսի վարորդը մեկուսացած է և պաշտպանված է անվտանգության հեռավորությունը:

Ժամանակավորապես դադարեցված է Թբիլիսիի տրանսպորտային ծառայության ուղեկցորդների աշխատանքը:

Արգելված է երթուղային տաքսիներով տեղաշարժը: Պատճառն այն է, որ երթուղային տաքսիներում փոքր տարածքը կորոնավիրուսի վտանգ է ներկայացնում:

Երթուղային տաքսիներով տեղաշարժն արգելված է Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Բաթումիում և Վրաստանի այլ քաղաքներում: Սահմանափակումներով են աշխատում երթուղայինները նաև գյուղերում ու մունիցիպալիտետներում:

Հասարակություն

Վրաստանի մասշտաբով փակվել են առևտրի բոլոր կետերը, բացառությամբ սննդամթերքի խանութների, դեղատներ, բենզալցակայանների, փոստային գրասենյակների և բանկերի:

Այսքանից հետո միայն այսօր Վրաստանում հայտարարվեց արտակարգ դրություն:

Վարչապետը պարզաբանել է՝ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են, պաշտպանել արտակարգ դրության ռեժիմը, հակառակ դեպքում՝ արտակարգ դրության ռեժիմի խախտումը կհանգեցնի վարչական պատասխանատվության, տուգանք՝ ֆիզիկական անձանց համար երեք հազար լարի(1000 դոլար), իսկ իրավաբանական անձանց համար՝ 15 հազար լարի (5000 դոլար): Նույն գործողությունը կրկնելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կենթարկվի քրեական պատասխանատվության, մինչև երեք տարի կալանավորման ժամկետով:

Ըստ համեմատության՝ Վրաստանն առանց արտահերթ դրություն հայտարարելու տարբեր արգելքներ էր դրել տարբեր ոլորտների վրա, ՀՀ-ն, չնայած օրեր առաջ հայտարարված արտակարգ դրությանը, ավելի ազատ է:

Կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը ՀՀ-ում հասնում է 160-ին, Վրաստանում՝ 48-ի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս գրառում արեց, ըստ էության, նույն Վրաստանի կառավարությանը մեղադրելով սուտ խոսելու և սխալ տվյալներ հայտնելու մեջ: Գուցե ստախոսության մեջ մեղադրելուց առաջ համեմատական տարվի կատարված կանխարգելիչ միջոցառումների միջև և հետևանքն այլևս կասկածելի չթվա:





Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов





Москва

ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Андрей Разин

В безобразном состоянии: Андрей Разин забросил могилу своего 16-летнего сына




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 Москвичей и гостей столицы


Борис Беккер

«Наконец-то всё началось». Борис Беккер побывал на матче открытия Евро-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Симферополь

В Симферополе пройдёт спектакль-акция «Подаренная жизнь»



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России