Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2020

Կազմակերպվել է «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով խորհրդարանական լսումներ

0

Արցախի Հանրապետւթյան Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ մարտի 21-ին «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով հրավիրել է խորհրդարանական լսումներ: Լսումներին մասնակցել են Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը: Առողջապահության նախարար Արայիկ …

The post Կազմակերպվել է «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով խորհրդարանական լսումներ appeared first on ԳԱԼԱ.

Արցախի Հանրապետւթյան Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ մարտի 21-ին «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով հրավիրել է խորհրդարանական լսումներ:

Լսումներին մասնակցել են Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, խոսելով նոր տիպի կորոնավիրուսի՝ COVID19-ի աշխարհում տարածման տեմպերի մասին, նշել է, որ Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգելու է համաճարակի դեմ պայքարի աշխատանքները: Նախարարը ընդգծել է, որ  հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուս հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: Նա նաև հավելել է, որ Արցախի սահմանային 4 անցակետերում իրականացվում է հանրապետություն մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափման գործընթաց: Նախարարի խոսքով՝ վարակի հնարավոր դեպքերի բուժման համար նախատեսվել է Շուշիի շրջանային բուժհիմնավորումը, որը զինվել է անհրաժեշտ բոլոր պարագաներով, ինչպես նաև առանձնացվել են հյուրանոցային համալիրներ, որոնք նախատեսված են մեկուսացման համար: Բոլոր շրջաններում ևս պատրաստվել են հիվանդասենյակներ և բուժհիմնարկներ՝ հիվանդներին սպասարկելու նպատակով:

Արայիկ Բաղրյանը, պատասխանելով պատգամավորների առաջադրած հարցերին, նշել է, որ ամենօրյա ռեժիմով համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության հետ. փորձանմուշները թեստավորվում և պատասխաններն օպերատիվ ուղարկվում են ԱՀ: Նա նաև անդրադարձել է արհեստական շնչառության սարքերի, դիմակների և մյուս անհրաժեշտ պարագաների վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ դրանք այս պահի դրությամբ հանրապետությունում բավարար չափով առկա են և աշխատում են պաշարներն ավելացնելու ուղղությամբ:

Խոսելով ոստիկանության համակարգի իրականացրած աշխատանքի մասին՝ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ արգելված է օտարերկրացիների մուտքը Արցախի Հանրապետություն, և այդ առումով անձնագրային ստուգումներ են տարվում բոլոր անցակետերում: Լևոն Մնացականյանի խոսքով՝ 14 օրվա ընթացքում ամենօրյա զանգերի միջոցով ոստիկանության ծառայողները կապ են հաստատում անցակետերում ստուգման ընթացքում ջերմություն ունեցած քաղաքացիների հետ և տեղեկանում վիճակից:

Պատգամավորները ոստիկանապետին են առաջադրել Արցախում մարտի 31-ին սպասվող ընտրություններին դիտորդների այցերի և ՀՀ-ից մուտքի վերահսկման մասին հարցեր:

Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ներկայացնելով ստեղծված իրավիճակում ոլորտի իրականացրած աշխատանքը, նշել է, որ դեռևս փետրվարից սուր շնչառական վարակների ակտիվացման հանգամանքը հաշվի առնելով՝ ընդունվել է դասերը դադարեցնելու որոշում, ինչի արդյունքում մինչ այդ արձանագրված 50% բացակայությունների ցուցանիշը նվազել է՝ հասնելով 8,8%-ի:  Այնուհետև ՀՀ-ում կորոնովիրուսի վարակի արձանագրված դեպքերից հետո, որոշում է կայացվել հետաձգել դասերը մինչև ապրիլի 14-ը: Նախարարը նշել է, որ այժմ Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ անցկացնում են հեռավար կրթության ծրագրեր, ներդրվում են հեռավար ուսուցման նոր համակարգեր՝ ուսումնական ծրագրերից հետ չմնալու նպատակով: Նախարարի խոսքով՝ դասապրոցեսները վերսկսելուց հետո կստուգվի մատուցված նյութի յուրացման մակարդակը, որի արդյունքում կընդունվի նոր որոշում:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, խոսելով ծառայության աշխատանքների մասին՝ նշել է, որ կազմավորված 5 խումբ այժմ իրականացնում է հերթապահություն և իրենց կողմից ևս իրավիճակը վերահսկվում է:

Լսումների ընթացքում անդրադարձ է կատարվել կամավորական աշխատանքների կազմակերպմանը, միայնակ տարեցներին անհրաժեշտ պարագաներով և սննդով օժանդակությանը: Կարևորվել է յուրաքանչյուր քաղաքացու ինքնագիտակցության բարձրացումը և համաճարակի պայմաններում ուղեցույցին և համապատասխան պահանջներին հետևելը:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

The post Կազմակերպվել է «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով խորհրդարանական լսումներ appeared first on ԳԱԼԱ.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Билли Айлиш

Подняли с Пола: юбилейный раритет Маккартни и блуждания Билли Айлиш




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией


Анна Курникова

Курникова показала трогательные фото Энрике Иглесиаса



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

По каким признакам можно распознать машину-«утопленника»: лайфхак



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России