Ռեալը պատրաստ է անվճար բաց թողնել Բեյլին
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել հարձակվող Գարեթ Բեյլից: Այս մասին գրում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, արքայական ակումբը պատրաստ է նույնիսկ Ուելսի հավաքականի հարձակողին ազատ գործակալի կարգավիճակ տալ, քանի որ չի ցանկանում բարձրացնել նրա աշխատավարձը, բացի այդ` 30-ամյա ֆուտբոլիստը հաճախ է վնասվածքներ ստանում:
Գարեթ Բեյլի պայմանագիրն արքայական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը: