G20-ի հերթական համաժողովն այսօր տեսակապի ֆորմատով կանցկացվի. կքննարկվեն կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը. ТАСС
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի G20-ի արտակարգ համաժողովին, որը վերաբերելու է կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, նշվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլիի հայտարարությունում:
«Թրամփը վաղը (հինգշաբթի) կմասնակցի G20-ի անդամների տեսահամաժողովին…»,- նշվում է հաղորդագրությունում:
Մեծ Քսանյակի համաժողովը անցկացվելու է տեսակապի միջոցով: Հանդիպմանը քննարկվելու են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված գործողությունների կոորդինացիան, ինչպես նաև համավարակի տնտեսական հետևանքները:
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հաստատել էր, որ երկրի առաջնորդ Սի Ծինփինը մասնակցելու է առաջիկա համաժողովին, իսկ Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը: