Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2020

Սա պիկն էր, և այս ընթացքում պարենի պակաս չի եղել, ապրանքների վաճառքի սահմանափակում չի լինի, միջոցներն օպտիմալ ծախսեք. ՏՄՊՊՀ նախագահ (տեսանյութ)

0

Այս օրերի ընթացքում դուք չտեսաք որևէ ապրանքի խորը դեֆիցիտ: Այսօր ևս այդ խնդիրը չունենք  և պաշարներն անդադար թարմացվում են: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ խոսելով իր գլխավորած գների և գնային շուկայի վերահսկող հանձնաժողովի և արտահերթ դրության ժամանակ դրա հետ առնչվող հիմնական խնդիրների մասին:

«Անկեղծ ասած՝ մինչև արտակարգ դրությունը, մենք փորձում էինք գների վերահսկման որևէ գործողություն չանել, որովհետև տնտեսական մրցակցության խնդիրը շուկայում գերիշխող դիրք կամ մենաշնորհ ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից չարաշահումների կանխարգելումն էր, սպառողների շահերի պաշտպանությունը և այլն: Այսինքն, մենք գնային քաղաքականության մեջ չենք մտնում, բայց հաշվի առնելով արտակարգ դրությունը՝ մի փոքր լայնածավալ աշխատանքներ ենք սկսել տանել երկրի ողջ տարածքում »,- ասաց Գևորգյանը:

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ որոշ անուն ապրանքների մասով նշեց, թե պետությունը քանի ամսվա և որքան պաշար ունի, արդյո՞ք սա մեր պարենային անվտանգությանը չի վերաբերում, և բացի դա՝ այդ պաշարները լրացնելու քաղաքականություն տարվում է, թե ոչ և շուկայում լինու՞մ են վերադասավորումներ, թե՞ ոչ, վերջինս պատասխանեց, որ դա որևէ կերպ իրենց  գործառույթը չէ: 

Դիտարկմանը՝ ճիշտ է նշել, որ մենք մեկուկես ամսվա բենզինի պաշար ունենք, Գևորգյանը պատասխանեց, որ  ներկայացրել են 1,5 ամսվա դիզելային վառելիքի, 3 ամսվա բենզինի պաշարի մասին, սակայն հիմա նոր ներմուծումներ կան:

«Այդ օրերին, կոնկրետ բենզինի մասով մենք խոսել ենք երեք տնտեսվարողների մոտ առկա պաշարների մասին, նույնիսկ բենզալցակայանները դրա մեջ չենք ներառել: Դրա մեջ չի մտել պետռեզերվը, դրա մեջ չի մտել բենզալցակայաններում առկա բենզինը: Երբ խոսել ենք կարագի մասին, խոսել ենք երկու ընկերության ունեցած պաշարի մասով: Այդ թվերն ամեն օր թարմացվում են, և նոր տնտեսվարողների ծավալով ենք հաշվում: Երբ խոսում ենք ալյուրի մասին, խոսում ենք երկու տնտեսվարողի մոտ եղած պաշարի մասին, չենք խոսում գյուղացիական տնտեսությունների մոտ եղած կամ խանութներում առկա ալյուրի մասին»,- ասաց նա և հիշեցրեց, որ այս թվերը կապ չունեն պետռեզերվի կամ ամբողջ ՀՀ տարածքում առկա պաշարի հետ:

Գևորգյանը նշեց, որ բարձրացված ռացիոնով պետք է հասկանալ, թե արդյոք հնարավոր խնդիրներ կունենանք, որպեսզի կարողանան տնտեսվարողների հետ կոմունիկացնել, որ հետագայում անհրաժեշտության դեպքում մեծ չափաքանակ ներմուծեն Հայաստան և կարողանան վերադասավորում իրականացնել:

«Մենք նաև մի ռիսկ էինք գնահատել, երբ Լարսը ձյան պատճառով փակ էր, այսօր Լարսն արդեն բաց է և աշխատում է: Բնական է, եղանակային պայմանները դեպի լավն են գնում, կարծում եմ՝ դա ակնհայտ է, որ այդ խնդիրը իսպառ կվերանա»,- նշեց նա և հավելեց, որ ըստ որոշ հրապարակումների՝ ՌԴ-ն իր նպարեղենի արտահանման վրա սահմանափակում է դրել  և այսօր այս մասով ԵԱՏՄ-ն քննարկում է ունեցել, սակայն, ըստ նրա, նույնիսկ այս պարագայում՝ մենք այլընտրանքային բավականաչափ լուծումներ ունենք:

Նրա ներկայացմամբ՝ նպարեղենի սպառման ծավալ են հաշվում, սեզոնային նպարեղենի սպասարկման ծավալը ընկնելու է, բացի դա՝ արդեն կսկսեն մեր պաշարները գնահատել, որպեսզի մարդկանց մոտ խուճապ չառաջանա և խնդիրներ չլինեն: «Մենք կարողացանք դրված առաջնային խնդիրները լուծել և այսօր խնդիր չկա»:

Խոսելով խուճապից և ելնելով սուպերմարկետներում կատարված գնումների ծավալներից՝ Գևորգյանը նշեց, որ ամենամեծ ծավալով գնումները եղել են երեկ, սակայն նրանք շարունակում են հորդորել, որ այդպես անել պետք չէ, որովհետև հետո քաղաքացիներն են խնդիրներ ունենալու, քանի որ գնված ապրանքները փչանալու են, և բացի դա, արդեն ապացուցված է, որ ապրանքները չեն վերջանալու:

«Այդ բոլոր գնումներից հետո՝ վերջին օրերին խանութներում   ակնում նկատվեց: Այդ խուճապին տարբեր սոցիալական կայքերի նկարներն էին օժանդակում: Երեկ տեղեկություն էին ստացել, որ օրինակ՝ «Սիթիում»  այլևս ալյուր չկա, ես գիշերով ստիպված գնացի իրենց ասած խանութը և նկարներ արեցի, որ դարակաշարն ամբողջությամբ լիքն է»,-ներկայացրեց նա:

Հարցին, թե  ԵԱՏՄ տարածքից կամ Ռուսաստանից որոշ ապրանքների սահմանափակումն ինչ ազդեցություն կունենա մեր վրա, և արդյոք այս մասով արդեն հաշվարկներ եղել են, ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց, որ միևնույն է խնդիրներ չեն լինելու, քանի որ նույնիսկ ցորենն են ավելի մեծ ծավալով ձեռք բերել և պաշարներն ավելացված են:

«Եթե նպարեղենը փակ մնա, ապա ասեմ, որ մենք նախ դիվերսիֆիկացրել ենք, տարբեր տեղերից ևս ձեռքբերումներ ունենք: Մենք այդ հարցը միշտ մի քանի սցենարներով կարգավորել ենք, որ եթե հանկարծ այնտեղ չեն կարողանում խնդիրը լուծել, ապա գոնե երկրորդ, երրորդ, չորրորդ տարբերակներ ունենք: Մենք միշտ այս ժամանակահատվածում այլընտրանքային տարբերակներ ունենք, ոչ թե քննարկում ենք, այլ ունենք»,- շեշտեց ՏՄՊՊՀ նախագահը:

Որպես ամփոփում՝ Գեղամ Գրիգորյանը ասաց, որ այս պարագայում տեսական հարցերը սխալ ինֆորմացիա են տալիս: «Իհարկե, հաշվարկներ արված են: Մենք առնվազն երեք սցենարով հաշվարկ ենք արել և մոնիտորինգի ենք ենթարկել: Հայաստանում արդեն գյուղատնտեսության սեզոնն է սկսվում, գյուղատնտեսական արտադրանքը գալու է չէ՞, կյանքը շարունակվելու է: Ես ուզում եմ ասել՝ անհանգստանալու խնդիր չկա, ավելին՝ իմ խորհուրդն այն է, որ սկսեք մտածել, օգտվել տնտեսական նոր հնարավորություններից»:

Նա նաև ներկայացրեց, որ բժշկական սպիրտի արտադրության ծավալը Հայաստանում մեծացավ և գուցե արդեն պետք է մտածել արտահանման մասին: «Եթե դուք մտածում եք, որ կորոնավիրուսի ընթացքում հացի խնդիր կլինի, ես ասում եմ՝ չի լինելու: Այսքան ժամանակ, եթե մարտի 1-ից հաշվենք, ապա կտեսնենք, որ մինչև այսօր չի եղել խնդիր: Սա պիկն էր, չէ՞, կարծում եմ՝ սկիզբը միշտ պիկն է լինում և հետո մարդիկ կյանքի տեմպին սովորում են: Վերջապես այդ հիսուն կիլոգրամ ալյուրը մարդն առնվազն չորս-հինգ ամսում կսպառի: Մենք ապրանքների սահմանափակում չենք անի, դա ավելորդ խուճապ է առաջացնում և դրա անհրաժեշտությունը չկա, բայց եթե դուք շատ ուզում եք ուզում գնումներ անել, խնդրեմ, գնացեք և արեք, որովհետև նույն զուգարանի թուղթ, օճառ Հայաստանում արտադրվում են, դրա խնդիրը չենք ունենալու, մենք ունենք ներքին արտադրանք: Իմ խորհուրդը՝ ձեր հնարավորությունը, միջոցները փորձեք ավելի օպտիմալ ծախսել»,- ամփոփեց նա:

 





Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы





Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

Жаркое лето в Сочи: МOT, Джиган и Ольга Бузова выступят на сцене VИНОГРАD Pool Day&Night Club




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Уимблдон

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Тридцать мытищинцев прошли профосмотр в рамках Дня семейного здоровья



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России