Վարոս Սիմոնյան. «Հնարավոր է քննարկվի դագաղների արտադրության չսահմանափակելը»
Մինչեւ մարտի 31-ը պարետի որոշմամբ թույլատրելի տնտեսական գործունեության տեսակների ցանկը փոփոխության կենթարկվի: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական հարթակում ասուլիսին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Նա ասաց, որ պարետի որոշմամբ այսօր որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, ավելացվել են այն տեսակները, որոնք ուղղակիորեն կապված են եղել բացառություն ունեցող տնտեսական գործունեությունների հետ: Այդ ցանկում հնարավոր է նոր …