ԱՄՆ-ն և Կանադան կարող են մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից և Սաուդյան Արաբիայից նավթի ներկրման համար
ԱՄՆ-ի և Կանադայի պաշտոնական դեմքերը բանակցություններ են վարում Ռուսաստանից և Սաուդյան Արաբիայից նավթի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը: Այս մասին RT-ի փոխանցմամբ՝ հայտնում է Financial Times-ը:
Անգլալեզու պարբերականը վկայակոչել է Կանադայի նավթահանության ոլորտում խոշորագույն նահանգը համարվող Ալբերտայի վարչապետ Ջեյսոն Քենիին:
Երկրները նման քայլի կարող են գնալ, եթե Մոսկվան և Էր Ռիադը մոտ ժամանակներս չկարողնան նավթահանության հարցով գործարք կայացնել:
Պարբերականը նշում է, թե ԱՄՆ պաշտոնական դեմքերը նաև հաստատել են, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունն ուսումնասիրում է այն հարցը, թե արդյոք մաքսատուրքերը Սաուդյան Արաբիայի կամ Ռուսաստանի նկատմամբ ազդեցության տարբերակ կդառնան: Այս ամենի հետ մեկտեղ քննարկվում են նաև խնդրի լուծման այլ տարբերակներ: