Ատելության եւ թշնամանքի մասին
Հայաստանի Առաջին նախագահը հանդես է եկել ուղերձով՝ իրավիճակի հետ կապված: Ինքնին այդ փաստը ողջունելի է, որովհետեւ Տեր-Պետրոսյանն ունի բազմաթիվ կողմնակիցներ, որոնք սպասում էին նրա խոսքին: Ուղերձի հիմնական կոչերին, կարծում եմ, կմիանա ցանկացած բանական մարդ՝ կատարել առողջապահության նախարարության պահանջները, պահպանել արտակարգ դրության ռեժիմը, չխանգարել իշխանություններին, որոնք, այո, ընդհանուր առմամբ կարանտինային միջոցառումներն ու այլ սահմանափակումներն իրականացնում են …