Բորիս Ջոնսոնը դուրս է եկել վերակենդանացման բաժանմունքից. Դաունինգ սթրիթ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկոյան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, որտեղ ապաքինման վաղ շրջանում կգտնվի բժիշկների խիստ վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթի հայտարարությունը:
«Նա չափազանց լավ հոգեվիճակում է գտնվում»,- ասվում է վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ:
55-ամյա գործիչը հիվանդանոց էր տեղափոխվել կիրակի՝ կորոնավիրուսի ախտորոշումից 10 օր անց: Հաջորդ օրը նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ երեք գիշեր է անցկացրել:
Նշվում է, որ նրա մոտ թողաբորբ չկա, և թոքերի արհեստական շնչառական սարքին միանալու կարիք չի եղել: