Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 12 000-ը. ТАСС
Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մեկ օրում մահացել է 1341 մարդ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, երկրում հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին վերջին տվյալները ներկայացրել է առողջապահության վարչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը:
Համաճարակի բռնկման պահից՝ մարտի 1-ից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 12 210-ի:
Ապրիլի 9-ի տվյալներով՝ վերակենդանացման բաժանմունքում 7066 մարդ է գտնվում: Ընդհանուր վարակվածների թիվը հասել է 117 749-ի, որոնցից ակտիվ վարակակիր են 82 333-ը: Ապաքինվել է 23 206 մարդ: