Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2020

Սուրբ Գայանե վանքում կայացել է Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը

0

Ավագ Շաբաթ օրը երեկոյան, ապրիլի 11-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ս. Գայանե վանքում մասնակցել է Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագին:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից, նախքան Ս. Պատարագը կատարվել է Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվել են սուրբգրային տարբեր ընթերցվածքներ, այնուհետև Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցել են Դանիել մարգարեի թուղթը:

«Պատարագին իր քարոզում Վազգեն Սրբազանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի միաբանությանը և ողջ հայ ժողովրդին Աստվածորդու հրաշափառ Հարության տոնի առիթով, աղոթք բարձրացրեց առ Բարձրյալ Աստված, որ լուսավոր այս տոնն առատ բարիքներ պարգևի մեր ժողովրդին, երկրին ու Մայր Եկեղեցուն, համավարակի այս դժվարին պայմաններում մարդկանց մեջ զորացնի հավատքն ու հույսը, սերն ու կարեկցանքը։

«Մեր Փրկչի Հարության Ավետիսը Մայր Աթոռի վանքերի զանգերի ավետաբաշխ ղողանջներով թող տարածվի ընտանիքներից ներս, մխիթարի սգավորներին, բժշկի հիվանդներին, երջանկություն, սեր և խաղաղություն պարգևի ամենքին։ Թեև հանգամանքների բերումով շատերդ չկարողացաք եկեղեցու կանթեղից վառել Ճրագալույցի մոմերը, սակայն ընկրկելու կարիք չկա, տոնական սեղանի շուրջ հավաքված աղոթեցեք և վառեք տան սուրբ անկյունում պահվող մոմերը և թող այդ հոգևոր լույսն ու ջերմությունը, օրվա խորհրդավորությամբ պահի հոգևոր մթնոլորտը, ընտանեկան ջերմ ու տաքուկ միջավայրում։

Այս օրերին թող մեր տները դառնան մեր աղոթարանները, թող վառվեն հավատքի մոմեր ու խունկ ծխվի և սրտաբուխ աղոթքը երջանկություն, սեր ու խնդություն բերի տաճար դարձած ընտանիքից ներս։

Հարության ավետիսը թող հասնի մեր հայրենիքի սահմանները պահող հպարտ և քաջարի զինվորներին ու հրամանատարներին, որ եղբայրասիրությամբ ու միաբանությամբ ամրացնեն հայոց հզոր բանակը։

Նվիրական այս տոնը համբերություն, ուժ և կորով թող պարգևի կյանքեր փրկող, մարդկանց առողջացնող, հիվանդների նկատմամբ ծնողական խնամք դրսևորող մեր սիրելի բժիշկներին, ովքեր սահմանապահ հայոց մարտիկների նման թողած տուն ու երեխաներ՝ ապահովում են մեր ժողովրդի ապրելու իրավունքը։ Ցանկանում եմ ասել՝ ձեզ շատ ենք սիրում։

Աստվածորդու Հարության, մահին հաղթելու տոնը մեր ոստիկաններին, ուժային կառույցների ծառայողներին ամուր կամք ու վստահություն թող շնորհի, որ շարունակեն պահպանել մեր սիրելի Հայաստան աշխարհի անվտանգությունն ու ժողովրդի անդորրը։ Բնության վերազարթոնքն ավետող այս տոնը թող օրհնաբեր դարձնի հայոց սուրբ հողը, զորացնի հողագործին ու ռանչպարին, որ շարունակեն բերք ու բարիքով կերակրել աստվածասեր մեր ժողովրդին։

Հիսուսի հրաշափառ Հարության ջերմ ու լուսավոր տոնը Հայոց Եկեղեցու համար թող նոր հորիզոններ բացի, խնկաբույր մեր վանքերում ու եկեղեցիներում հնչող անդադրում աղոթքները խաղաղության, սիրո և երջանկության մեջ պահեն մեր սիրելի ժողովրդին ու հայրենիքը»,- մաղթեց Վազգեն եպիսկոպոսը՝ հորդորելով ամենքին ժամասացության «Քրիստոս մեռելներից հարություն առավ, մահվամբ մահին հաղթեց և իր հարությամբ մեզ կյանք պարգևեց» ավետիսով շարունակել ապրել բարի և ստեղծարար գործերով, անդադար սիրել միմյանց և հոգատարությամբ և ողորմածությամբ շրջապատել հայրենի երկիրը:

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարձրանալով Սուրբ Խորան, Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը:

Սրբազան արարողությունից հետո հոգևորականներն առաջնորդվեցին Վեհարան, ուր, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նաև Ս. Հարության առաջին Տնօրհնեքի արարողությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:





Губернаторы России
Москва

Мэр Москвы поздравил бизнесменов с Днем российского предпринимательства





Москва

«Адвокат Валиевой: ей подсыпали допинг и сделал дедушка». Серьёзное расследование.


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Благоустройство улицы Бутлерова в ЮЗАО завершено



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Лоза

Певец Лоза: Пугачева проигрывает Долиной в вокальном мастерстве




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Футболист Тарасов показал средний палец водителю автобуса в Москве

Завершилась сап-экскурсия на фестивале «Москва — на волне. Рыбная неделя»

ЦСКА шагнул к трофею // Команда обыграла УНИКС в первом матче финала Единой лиги ВТБ


Мария Шарапова

Теннисистка Мария Шарапова снялась в красном облегающем платье



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Путин прилетел с государственным визитом в Узбекистан, его встретили с цветами



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России