Մխիթարյանն ընտրել է իր լավագույն գոլը Ռոմայի կազմում (տեսանյութ)
«Ռոմայի» թվիթերյան էջում թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցեր է ուղղել երկրպագուներին, նախ, ինքը պատասխանելով դրանց։
Մխիթարյանը հարցրել է, որն է երկրպագուների կարծիքով լավագույն գոլը։ Մեր ֆուտբոլիստը նաև նշել է, որ չի նեղանա, եթե նրանք իր գոլերից չընտրեն։
«Ինձ համար «Ռոմայի» մարզաշապիկով իմ խփած լավագույն գոլն առաջինն էր՝ «Սասուոլոյի» հետ իմ առաջին խաղում։ Ինչո՞ւ, որովհետև յուրահատուկ նորամուտի գոլ էր։ Իհարկե, շատ ոգևորված էի»,- ասել է Մխիթարյանը։
Նա նաև նշել է, որ ամեն օր նոր բան է սովորում «Ռոմայի» պես հիանալի ակումբից։ Ու թեև ինքը կուռք-խաղացող չունի, կցանկանար իմանալ՝ որ ֆուտբոլիստներին են սիրում էջի հետևորդները։