Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2020

Դատարկ եկեղեցիներ, օնլայն պատարագներ. աշխարհը պատրաստվում է Սուրբ Հարության տոնին

0
Դատարկ եկեղեցիներ, օնլայն պատարագներ. աշխարհը պատրաստվում է Սուրբ Հարության տոնին

Հարյուր հազարավոր քրիստոնյաներ աշխարհով մեկ պատրաստվում են Սուրբ Հարության տոնին, որն այս անգամ կանցնի աննախադեպ պայմաններում. եկեղեցիները դատարկ են, հավատացյալները` տներում փակված, պատարագները օնլայն են անցկացվում:

Հռոմի Պապը, որ տասնամյակներ շարունակ Ավագ ուրբաթ առաջնորդում էր Խաչելության երթը Կոլիզեումի պատերի մոտ, այս տարի արարողությունն անցկացրել է Վատիկանի Սուրբ Պետրոսի կիսադատարկ հրապարակում:

Աշխարհի տարբեր երկրներից եկած հազարավոր հավատացյալների փոխարեն այս անգամ կաթոլիկ եկեղեցու առաջնորդին ուղեկցում էր ընդամենը տասը մարդ, հինգը` իտալական Պադույա քաղաքի բանտից, որն ամենից շատն էր տուժել համաճարակից, և հինգ բուժաշխատողներ Վատիկանից:

Ավելի վաղ Պապը պատերազմում մարտնչող զինվորների հետ էր համեմատել բժիշկներին ու քույրերին՝ ընդգծելով. «Նրանք իրենց կյանքն են զոհաբերում հանուն սիրո»:

«Մարդկությունը պարտավոր է դասեր քաղել այս համաճարակից», - քարոզել է նրա ավագ օգնական, հայր Կանտալամեսսան՝ մանրամասնելով. «Բնության ամենափոքր ու անմարմին տարրը` վիրուսը եկավ հիշեցնելու մեզ, որ բոլորս էլ մահկանացու ենք, եկավ` արթնացնելու ամենազորության պատրանքներից, որ հասկանանք` տեխնոլոգիական ու ռազմական նվաճումները բավարար չեն` մեզ փրկելու համար: Փրկությունը սիրո մեջ է, ուժը` նվիրաբերման»:

«Վիրուսը սահմաններ չի ճանաչում, և մեկ ակնթարթում քանդել է բոլոր արգելապատնեշները, ռասայական, ազգային, կրոնական տարբերությունները, միմյանց հավասարեցրել աղքատներին ու հարուստներին: Մենք չպետք է վերադառնանք այն իրավիճակին, որում ապրում էինք մինչ այս համաճարակը, ինչպես Սրբազան հայրն է պատգամել` մենք չպետք է վատնենք մեզ տրված այս հնարավորությունը: Չպետք է թույլ տանք, որ այս ողջ ցավը, տառապանքը, բազմաթիվ զոհերը, բուժաշխատողների հերոսական ջանքերն անհետ ու անհետևանք մնան», - ասել է հայր Կանտալամեսսան:

Կաթոլիկ քահանայապետն իր ուղերձը եզրափակել է Հիսուսի խոսքերով, ով խաչելությունից առաջ ասել էր` «երեք օրից Հարություն կառնեմ»: «Մենք էլ, երբ այս օրերն անցնեն, դուրս կգանք մեզ պարփակած պատերից, բայց ոչ թե որ վերադառնանք նախկին կյանքին, այլ` որ նորը ապրենք` Հիսուսի նման, դառնանք ավելի մարդկային, ավելի եղբայրական ու քրիստոնեական», - նշել է Հռոմի Պապը:

Այս տարի, համաճարակի պատճառով փակ է նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը, ուր և ըստ Աստվածաշնչի, դրվել էր Քրիստոսի մարմինն ու հարություն առել: Արտառոց ամայություն է նաև Խաչելության ճանապարհին, որով ըստ քրիստոնյաների, անցել է փրկիչը կյանքի վերջին ժամերին: Ավանդաբար Զատկին այստեղ տասնյակ հազարավոր հավատացյալներ են հավաքվում, այս տարի, սակայն, եկեղեցիների սպասավորներն են միայն:

Իմ ուսերին հսկայական պատասխանատվություն եմ զգում, ասես, աղոթում եմ բոլորի փոխարեն», - խոստովանել է տեղի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանչեսկո Պատոնը:

«Մի փոքր դժվար է տեսնել Սուրբ քաղաքը դատարկ, և համակերպվել այն փաստի հետ, որ որևէ մեկը չի քայլում Չարչարանաց ճանապարհով: Բայց, մյուս կողմից, մենք գիտենք, որ այժմ շատ-շատերը չարչարանքների իրենց սեփական ճանապարհն են անցնում` հիվանդանոցներում ու տներում` պայքարելով կորոնավիրուսի դեմ: Եվ մեր աղոթքները պետք է նրանցը լինեն», - ասել է քահանայապետը:

Վերածննդի ու հարության այս տոնին խորհրդանշական ուղերձ է հղել նաև Փարիզի Աստվածամոր տաճարը: Մեկ տարի առաջ կրակի ճիրաններում հայտնված եկեղեցին այսօր էլ դատարկ է` կորոնավիրուսի պատճառով: Եկեղեցու սպասավորները, սակայն, որոշել են կիսավեր տաճարում` հրդեհից փրկված փոքրիկ անկյունում պատարագ մատուցել, ինչպես Փարիզի արքեպիսկոպոսն է ասել` արձանագրելու, որ կյանքը շարունակվում է: 

Գերմանիայի փոքրիկ գյուղերից մեկում աղոթքի ուժին վաղուց են հավատում` համոզվել են սեփական փորձով. 17-րդ դարի վերջին, երբ ժանտախտի համաճարակն էր տարածվել աշխարհում` խլելով տասնյակ հազարավոր կյանքեր, բավարական այս գյուղում կենդանի մնացածները, և նրանք, որ հիվանդ էին, բայց` դեռ ի վիճակի քայլել, գնացել են եկեղեցի և Աստծո բարեգթությունը խնդրել, խոստանալով յուրաքանչյուր տասը տարին մեկ բեմադրել Քրիստոսի խաչելությունն ու չարչարանքները:

Տեղական եկեղեցու հնամենի գիրքը փաստում է` այդուհետ Օբերամերգաու գյուղում բոլորը փրկվել են ժանտախտից, հիվանդությունից մահվան դեպքեր այլևս չեն եղել, ավանդույթը շարունակվում է ավելի քան չորս հարյուր տարի: եվ այսօր, երբ կորոնավիրուսի համաճարակն է տարածվում աշխարհով մեկ, ավելի քան հինգ հազար բնակիչ ունեցող գյուղում փաստում են` վարակի ոչ մի դեպք չունեն:

«Դուք կարող եք ասել` սա զուտ պատահականություն է, հավատացյալները, մինչդեռ, բոլորովին այլ կերպ են մեկնաբանում», - ասում է տեղի քահանան` Թոմաս Գրոեները:

«Երբ եկա այս գյուղ, ապշել էի, այստեղ ժամանակը ոչ թե տարիներով են հաշվում, այլ` Քրիստոսի չարչարանքներին նվիրված ներկայացումներով: Օրինակ, երբ մեկն ուզում է ամուսնության տարեթիվն ասել, ոչ թե ասում է` ամուսնացել եմ 1996-ին, այլ ասում է` ամուսնացել եմ 90-ականների Չարչարանաց ներկայացումից վեց տարի անց»:

Խորհրդանշական այս օրերին աշխարհով մեկ սփռված, բայց` սեփական տանը կամ հիվանդասենյակում պարփակված հազարավոր հավատացյալներին միավորելու համար աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելին վաղը «հույսի համերգ» կտա Միլանի տաճարում, որը կսփռվի ուղիղ հեռարձակմամբ` երգչի youtube-յան ալիքով:

«Ես հավատում եմ միասնական աղոթքի ուժին, հավատում եմ Սուրբ Հարությանը, դա վերածնվելու բացառիկ խորհրդանիշ է, որի կարիքն այժմ ունեն անխտիր բոլորը` անկախ այն հանգամանքից` հավատացյալ են, թե ոչ: Երաժշտության շնորհիվ, միավորելով աշխարհի բոլոր ծայրերում ծափահարող ձեռքերը, մենք մեր գիրկը կառնենք վիրավոր Երկրագնդի արագ բաբախող սիրտը», - ասել է երգիչը:

Լեփ-լեցուն դահլիճների, հազարավոր երկրպագուների փոխարեն, այս անգամ օպերային երգչի կողքին միայն մեկ երգեհոնահար կլինի: Համերգը, որ նա աղոթք է կոչում, տեղի կունենա Միլանի դատարկ տաճարում: «Հավատացեք ինձ` կարևորն այս դեպքում ոչ թե ֆիզիկական ներկայությունն է, այլ` հոգևոր», - ասել է Բոչելին, կրկնելով հավատացյալ հայրերի պատգամը` սերը սահմաններ ու արգելապատնեշներ չի ճանաչում:





Губернаторы России
Москва

Собянин рассказал об экскурсиях на предприятия для школьников





Москва

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Джиган

Блогерша Водонаева заявила, что у старшей дочери Джигана нет харизмы




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рюдигер может пропустить матч сборной Германии в ⅛ финала Евро, пишут СМИ

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»


Уимблдон

Елена Рыбакина впервые в 2024 году сыграла на Уимблдоне



Новости Крыма на Sevpoisk.ru


News Every Day

‘I’ll have to talk to my agent’ says Harry Kane as England star offered transfer from Bayern during press conference



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России