Добавить новость
103news.com
World News in Armenian
Апрель
2020

Սպասարկման ոլորտը ճգնաժամային վիճակում է

0
Սպասարկման ոլորտը ճգնաժամային վիճակում է

«Ֆիթնես» ցանցի հիմնադիր Մարինա Անդրեասյանի համար զարմանալի է՝ ինչո՞ւ կառավարությունը խոցելի ոլորտների թվին չի դասել մարզասրահները:

 

Կառավարության 8-րդ ծրագրից, օրինակ, կարող են օգտվել հյուրանոցները, ռեստորանները, վարսավիրանոցներն ու առևտրի կենտրոնները, բայց ոչ մարզասրահները: Մինչդեռ ծրագիրը հնարավորություն է տալիս լուծել աշխատակիցների գոնե նվազագույն աշխատավարձի խնդիրը:

«Մենք առաջինն ենք փակվել, քանի որ կա խնդիր՝ այստեղ մարդիկ շատ սերտ են շփվում, իրենց առողջության հետ է կապված, նույն հանդերձասրահներում շփումը և այլն, դա շատ ռիսկային է: Դեռ երկար ժամանակ մենք քիչ-քիչ ենք վերականգնվելու, և մարզիչները հիմնականում գործարքային աշխատակիցներ են: Իրենք էլ. ինչպես վարսավիրները, մատուցողները և այլ տարբեր սուբյեկտներ, որոնց այս պահին կառավարությունը աջակցում է, իրենք նույնպես ունեն աջակցության կարիք, քանի որ իրենք էլ այս պահին մնացել են առանց հաճախորդ», - նշեց «Ֆիթնես» ցանցի հիմնադիրը:

Անդրեասյանն ասում է՝ իրենք փորձում են իրավիճակից ելնելով ծառայությունները տրանսֆորմացիայի ենթարկել: Օրինակ՝ այս ընթացքում մշակել ու օնլայն մարզումների փաթեթի վաճառք են սկսել: Իսկ ստանդարտ փաթեթների վրա կիրառում են կտրուկ զեղչեր, բայց, միևնույն է, համեմատելով նախկին ամիսների հետ՝ պասիվությունն ակնհայտ է, մինչդեռ բիզնեսն ունի հաստատուն ծախսեր։

«Դա վերաբերում է և՛ կոմունալներին, և՛ հարկերին, և՛ ֆիքսված աշխատավարձերին, նաև տարածքի վարձակալության վճարներին, իսկ եթե դա վարձակալություն չի, ապա այդ ամբողջ տարածքը պահելու, մաքրելու, մեծ ակումբների դեպքում նման վճարները, եթե լողավազան կա, առավել ևս շատ մեծ ծախս է լողավազանի հետ կապված ծախսերը, այսպես թե այնպես ակումբը գործելու դեպքում ֆիթնեսը վճարում է: Բնականաբար, նախորդ ամիս երբ որ ակումբը գործել է, դա վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում հաջորդ ամսվա հավաքված եկամուտից: Բոլոր ֆիթնես ակումբները այդպես են աշխատում, հիմնականում չկա այդ ռեզերվային մեծ եկամուտը, որ այդ ամիս մենք ստացանք եկամուտ՝ այդ ամսվա ծախսերը, հաջորդ ամսվա ծախսերը՝ հաջորդ ամիս, մենք այդ նույն ամսվա ստացած եկամուտից վճարենք», - ասաց Մարինա Անդրեասյանը:

Կանխատեսվում է, որ դեռ երկար ժամանակ նախկին շրջանառությունն ապահովել հնարավոր չի լինի, քանի որ մարզասրահների դեպքում մարդիկ կշարունակեն զգուշավորություն ցուցաբերել:

«Բնականաբար, այս իրավիճակում տնտեսական, որտեղ որ մարդկանց վարքագիծն է փոխվում և նաև վճարունակությունն է փոխվում, արդյունքում մարդիկ գնում են ավելի պրակտիկ և ավելի ցածր գնով ծառայությունների, և հաշվի առնելով, որ ֆիթնեսը առաջին անհրաժեշտության պահանջմունքի ծառայություն չի, արդյունքում դեռ երկար ժամանակ ֆիթնես ակումբները այս հարվածից հետ են գալու», - նշեց նա:

Դիանա Բուդոյանը ծանոթ է արտակարգ դրությունը երկարաձգելու կառավարության դիրքորոշմանը: Նրա՝ մոտ մեկ ամիս փակված գեղեցկության սրահում, սակայն, վստահ են՝ եթե կառավարությունը հիմա իրենց թույլ տա աշխատել, իրենք, հիգիենայի բոլոր կանոնները պաշտպանելով, կկարողանան կազմակերպել դա:

 

«Կառավարությունը հնարավորինս չափով լուծում է խնդիրները, ամեն մեկս պետք է փորձենք  հաղթահարենք այս կրիզիսը, իսկ կառավարությունից միգուցե մտածում եմ թույլ տային, որ գոնե այս արտակարգ իրավիճակում մենք կարողանայինք աշխատեինք արտակարգ ռեժիմով, գրանցումներով: Այս իրավիճակը երկար է տևելու, գոնե ինչ-որ միջոցներ մտածեն, որ մարդիկ գոնե իրար հետ քիչ շփվելով, սանիտարահիգիենիկ նորմերը պահպանելով գոնե աշխատեն», - ասաց Բուդոյանը:

Նորաբաց սրահի սեփականատերը նկատում է՝ այս ընթացքում միևնույն է բազմաթիվ վարսահարդարներ տնային այցերի միջոցով շարունակում են ծառայություններ մատուցել, իսկ իրենց առաջարկած տարբերակով իշխանությունները կկարողանան վերահսկել սրահների աշխատանքն ու համապատասխան կանոնները չապահովվելու դեպքում արգելանք դնել տնտեսվարողի գործունեության վրա:

«Դեռ կարանտինը հայտարարված չէր, մենք արդեն աշխատում էինք ըստ գրանցումների: Այսինքն՝ մեկ հաճախորդ էինք գրանցում վարսավիրի մոտ, մեկ գրանցում՝ մատնահարդարի, որ սպասասրահում մարդ չլինի, որ սալոնում հավաքույթ մարդկանց չլիներ: Բայց պահպանում էինք բոլոր սանիտարահիգիենիկ նորմերը, ի սկզբանե մարդիկ ախտահանվում էին, ձեռնոց էինք հագցնում բոլորին: Մեզ մոտ ամեն ինչը մեկանգամյա օգտագործման է, այսինքն՝ սրբիչ չէինք օգտագործում, օգտագործում էինք մեկանգամյա սրբիչներ», - նշեց նա:

«Ազատության» հարցին՝ եթե սահմանափակումներով թույլ տան, կարծում է՝ անվտանգության կանոնները պահելով կկարողանա՞ն աշխատել, Բուդոյանը պատասխանեց. «Կարծում եմ, այո»:

Կառավարության առաջարկած անտոկոս վարկերն այնքան էլ գայթակղիչ առաջարկ չեն թվում գործարարներին։ Իսկ նրանք; ովքեր որոշել են օգտվել հնարավորությունից, ասում են՝ փաթեթներում առկա սահմանափակումները շատ են, և հաճախ շատ առողջ կազմակերպություններ դուրս են մնում ծրագրերից:

«Եթե ինչ-որ տեխնիկական պատճառով 1-2 օր, օրինակ, հարկերի վճարումն ուշացվել է այդ տնտեսվարող սուբյեկտի, դա չի նշանակում, որ ինքը այս պահին չունի այդ օգնության կարիքը կամ ինքը անարժանահավատ է և չի կարող լավ աշխատել և գործունեություն ծավալել: Դա նշանակում է, որ ցանկալի է, որ  կառավարությունն իրոք նայի ըստ տնտեսվարող սուբյեկտի հնարավորինս և չլիմիտավորի, ընդամենը ինչ-որ բազային ցուցանիշներով չկտրի այդ հնարավորությունը այդ սուբյեկտների համար», - ասաց Մարինա Անդրեասյանը:





Губернаторы России
Москва

Сергей Собянин поздравил московских выпускников с успешным окончанием школы





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин поздравил московских выпускников с успешным окончанием школы



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Рэпер ST

Рэпер ST рассказал о милой семейной традиции. Спойлер: она связана с дочерью




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Сотрудник Управления Росгвардии по Пермскому краю стал серебряным призером чемпионата по гирьевому спорту

Сотрудник Управления Росгвардии по Пермскому краю стал участником марафона спортивных успехов

ВО ВСЕМИРНЫЙ ДЕНЬ БЕГА РОСГВАРДЕЕЦ РАССКАЗАЛ О СВОИХ ДОСТИЖЕНИЯХ В СПОРТЕ


WTA

WTA "кинул" Рыбакину и Швентек



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Величие российских рек: Круиз на теплоходе Александр Невский



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России