ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 20 000-ը. Worldometers
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 20 000-ը: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:
ԱՄՆ-ն շաբաթ կորոնավիրուսից մահացածների թվով առաջ է անցել Իտալիայից և այժմ առաջին տեղում է: Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կա 528 990 վարակված, որոնցից մահացել է 20 455-ը:
24 ժամվա տվյալներով՝ երկրում գրանցվել է վարակման 26 114 դեպք, մահացել է 1708 մարդ: Երկրում ընդհանուր առմամբ ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 29 436 մարդ, ակտիվ վարակակիր են 479 099-ը: